Մոսկովյան ոստիկանությունը պարզել է` Բիրյուլևոյի դեպքերի պատճառ հանդիսացած սպանության հեղինակը ադրբեջանցի է
Մոսկվայի ոստիկանությունը պարզել է Եգոր Շչերբակովի սպանության հեղինակի ինքնությունը: Վերջինիս հայտնաբերելու պահանջը շրջանի բնակիչների կողմից հոկտեմբերի 13-ին Մոսկվայի Բիրլյուլևո շրջանում զանգվածային անկարգությունների պատճառ էր հանդիսացել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՆԳՆ Մոսկվայի վարչության ներկայացուցիչներին:
Տեղեկատվության համաձայն, հանցագործության հեղինակը ադրբեջանցի Օրհան Զեյնալով Զահիդ օղլուն է՝ ծնված 1982 թ-ին:
Զեյնալովի ձերբակալության մասին չի հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե արդյոք օրինական հիմքերով է վերջնիս գտնվել Ռուսաստանի Դաշնությունում, թե՝ ոչ:
Ավելի վաղ, կասկածյալի ինքնության մասին տեղեկատվություն էր հրապարակել «Life News» պարբերականը: Լրատվամիջոցի հաղորդմամբ, ադրբեջանցու հետքի վրա հաջողվել է դուրս գալ նրա հարևանների միջոցով, ովքեր ճանաչել էին Զեյնալովին: Հայտի է նաև, որ Զեյնալովը շաուրմա է վաճառել Բիրլյուլևոյի շուկայում:
Մոսկվայի Բիրյուլևո շրջանում անկարգությունները սկսվել էին հոկտեմբերի 13-ի երեկոյան շրջանի բնակիչների և նրանց միացած ազգայնականների ինքնաբուխ բողոքի ակցիայից հետո, որի ընթացքում ցուցարարները պահաջել էին անհապաղ բացահայտել տեղաբնակ Եգոր Շերբակովի սպանության հեղինակին: 25-ամյա երիտասարդը սպանվել էր հոկտեմբերի 10-ին: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, երիտասարդին դանակահարել են հենց ընկերուհու աչքի առջև, երբ փորձել էր պահել վերջինիս պատիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա