Հոսպիտալում զինվորները վիճաբանել են, հարձակվել հերթապահ բժշկի վրա և դիմել փախուստի
Այսօր երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ աղբյուրի, նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է և խնդրում չճշտված տեղեկություններ չտարածել:
Ավելի վաղ facebook սոցիալական ցանցում տեղեկություն էր շրջանառվում, թե ըստ տեղի բնակիչների, հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել և խնդրել իրենց այդտեղից փախցնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները