Քաղաքաշինական ապօրինության մասին է բարձրաձայնում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենք շինությունները և նրա սպասարկման տարածքը ընգրկված են ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկում: Այդ մասին հիշեցնում են համալիրի լրատվական ծառայությունից տարածված հաղորդագրության մեջ և տեղեկացնում.
«Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվող Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու շինարարության մի հատվածը նախագծվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականությամբ պատկանող ավտոկայանատեղիով: Առանց սեփականատիրոջ համաձայնության, իրականացվում է այդ նախագիծը: Քաղաքապետարանից այս ամենը հիմնավորում են, որ նշված տարբերակը պակաս ներդրումներ է պահանջում: Ստացվում է, որ շինարարությունը ավելի պակաս ներդրումներով իրականացնելու համար, քաղաքապետարանը վերցնում է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքի մի մասը:
Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում նման կարգով տեղի ունեցող շինարարությանը և համարում ենք այն ոչ իրավաչափ, քանի որ նախագիծը այդ կարգով իրականություն դառնալու դեպքում աղճատելու է համալիրի մշակույթային արժեքն ու խոչընդոտելու է բնականոն աշխատանքը:
Հավելենք նաև, որ ս/թ-ի հոկտեմբերի 28-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հեղինակ ճարտարապետներ` Գ. Ազիզյանը, Հ. Պողոսյանը և Գ. Մուշեղյանը, դիմել են Երևանի քաղաքապետին: Քաղաքապետին ուղղված դիմումում ճարտարապետներն նշել են.
«....Երևանի տրանսպորտային երթևեկությունը կարգավորող ծրագրային այս կարևոր միջոցառումը պատահական վրիպմամբ չստվերելու նպատակով, որը կբերի տրանսպորտային կոլապսի այս հանգույցում, առաջարկում ենք, հանձնարարել կարճ ժամանակով դադարեցնել տվյալ հանգույցում կատարվող շինաշխատանքները, հանձնարարել նախագծային կազմակերպությանը` նշված տրանսպորտային հանգույցի այլընտրանքային տարբերակներ մշակեու և դրանք Ձեզ ենթակա քաղաքաշինական խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար: Մենք պատրաստ ենք համագործակցելու և աջակցելու այդ աշխատանքներին` խնդրիը շուտափույթ լուծման նպատակով»»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները