Բանավոր հրահանգել են տեսակցություններ չտրամադրել. Ոստիկանության ՁՊՎ-ում դիտորդական խմբի հայտարարությունը
ՀՀ ոստիկանության դիտորդական խումբը այսօր առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում այցելություն է կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր (ՁՊՎ): Դիտորդական խումբը իր այցելության ընթացքում հանդիպել էր ՁՊՎ-ում պահող ձերբակալված ակտիվիստների հետ և ուսումնասիրել նրանց անձնական գործերը:
Դիտորդական խումբը տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ արդյունքում` ՁՊՎ-ում պահվող ոչ մի անձի անձնական գործում վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց տեսակցությունների և հեռախոսազանգերի վերաբերյալ ոչ մի արգելանք չի արձանագրվել:
Ըստ աղբյուրի, ՁՊՎ-ում պահվող Ա. Մխիթարյանի և Ա. Մարտիրոսյանի մայրն ու քույրը ցանկություն էին հայտնել տեսակցել իրենց հարազատներին, բայց ոստիկանները նրանց մեկնաբանել էին, որ վարույթն իրականացնող մարմնից պետք է թույլտվություն ստանան, նրանց տեսակցություն թույլ տալու համար: Միաժամանակ ավելացնենք, որ ՁՊՎ-ում պահվող մի քանի անձանց նույնպես չեն տրամադրում տեսակցություն:
«Նշենք, որ նշված հիմնախնդիրը կանոնակարգվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով . «Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ: Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:
Ավելին Դիտորդական խումբը, երբ պարզաբանում խնդրեց ՁՊՎ-ի վարչակազմից, հայտնեցին, որ բանավոր հարահանգավորում է եղել, որ տեսակցություններ չտրամադրեն: Համապատասխան արգելանքի որոշումները վարույթն իրականացնող մարմնի կողմից մոտ ժամանակներս կներկայացնեն ՁՊՎ:
Դիտորդական խումբը գտնում է, որ տեսակցություն չտրամադրելով նշված անձանց, խախտում են թե՛ նրանց և թե՛ նրանց հարազատների իրավունքները և գործողությունները կատարվում են նրանց կամայական մեկնաբանություններով, որովհետև արգելանքի վերաբերյալ որոշումները կանխավ պետք է լիներ ձերբակալվածների անձնական գործերում», -ասված է Դիտորդական խմբի տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակում.
Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված անձանցից 7-ը ունեն տարբեր աստիճանի վնասվածքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան