Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի դեպքերից հետո նրա հետ միասին ձերբակալված ևս 5 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանցից Շանթ Հարությունյանի, Հայկ Հարությունյանի, Դավիթ Մկրտչյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը»: Իսկ Տիգրան Պետրոսյանի, Ալեք Պողոսյանի և Սևակ Մնացականյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»:
Ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան