Հարցազրույցներ 11:10 12/11/2013

«Դեռասանն, մեյմունություն է անում». Վ. Պետրոսյանի փաստաբանը ոստիկանապետին խնդրում է պատժել քննիչ Հակոբյանին

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Գասպարյանին ուղղված նամակում Բաղդասարյանը ներկայացրել է հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող Կոտայքի մարզի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից թույլ տված խախտումները: Մասնավորապես, ինչպես նշեց Նիկոլայ Բաղդասարյանը, նոյեմբերի 5-ին քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին, սակայն այդ օրը Վարդան Պետրոսյանը չի ձերբակալվել:

Ավելին, նոյեմբերի 6-ին ժամը 15:30-ին ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի. «Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վարդան Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ` նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին 094-457-999 հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր` Աշխեն Պետրոսյանին»: Նույն արձանագրության համաձայն Վարդան Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»: «Իրականում ՀՀ ոստիկանության քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վարդան Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վարդան Պետրոսյանի քրոջ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսել», -հայտնեց պարոն Բաղդասարյանը:

Ներկայացնելով քննիչ Հակոբյանի կողմից թույլ տված մյուս կոպիտ խախտումը, փաստաբանն ասաց, Հակոբյանը խախտելով ՀՀ քր. դատ. օր. 63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ և 16-րդ կետի պահանջը կասկածյալի հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսանի խոսքերը և չի տրամադրել Վարդան Պետրոսյանին օրենքով իրեն հասանելի փաստաթղթերի պատճեները, որի վերաբերյալ ինքը փորձել է ներկայացնել դիտողություն և խնդրել իր դիտողությունը արտացոլել կասկածյալի հարցաքննության արձանագրության մեջ: «Սակայն քննիչ Հայկ Հակոբյանը, խախտելով ՀՀ քր. դատ. օր. 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը, չի արձանագրել իմ դիտողությունն, այլ վերցնելով իմ ձեռքից գրիչը հնարավորություն չի տվել ավարտեմ նախադասությունը, թողել հեռացել է սենյակից, առանց առաջարկելու Վարդան Պետրոսյանին ստորագրելու արձանագրությունը», -փոխանցեց պարոն Բաղդասարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ինքը գրավոր միջնորդություն է ներկայացրել և խնդրել իրեն ծանոթացնել Վարդան Պետրոսյանի կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը, Պետրոսյանի մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, բոլոր փորձաքննությունների եզրակացություններին և մասնագիտական ստուգումների արդյունքներին, տրամադրել փորձաքննություններ և մասնագիտական ստուգումներ նշանակելու մասին բոլոր որոշումների պատճեները, եթե այդպիսիք առկա են: Սակայն նույն քննիչը ստանալով փաստաբանի միջնորդությունը և Վարդան Պտրոսյանի նույնաբովանդակ պահանջը, այդ պահին նրանցից ոչ մեկին չի տրամադրել միջնորդության մեջ նշված փաստաթղթերը, սակայն հետագայում պարզվել է, որ այդ փաստաթղթերը առկա են եղել:

«Նշված փաստաթղթերից մի մասը ինձ քննիչը տրամադրել է ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում նույն օրը ժամը 17:30-ին, իսկ իմ պաշտպանյալին մինչ օրս որևէ փաստաթուղթ (բացառությամբ` ձերբակալելու մասին արձանագրությանը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմանն, իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկի) չի տրամադրել և չի ծանոթացրել փորձագետների կողմից տրված եզրակացություններին», -հավելեց փաստաբան Բաղդասարյանը:

Քննիչի կողմից տարրական մասնագիտական խախտում է կատարվել նաև Վարդան Պետրոսյանին հարցաքննության ժամանակ երբ դա կատարվել է առանց նրա փաստաբանի ներկայության: Վկայակոչելով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի` նոյեմբերի 9-ի որոշումը, փաստաբանն ասաց, որ քննիչ Հակոբյանը դրա մեջ նշել է. «Վարդան Պետրոսյանը … հրաժարվել է որոշումը ստանալ և որևէ ցուցմունք տալ …»: Սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, փաստաբանի փոխանցմամբ, քննիչ Հակոբյանի միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին, քննիչը հայտնել է, որ որևէ արձանագրություն չի կարող դատարանին ներկայացնել, որ Վարդան Պետրոսյանը որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ հրաժարվել է ցուցմունք տալուց:

Ինչ վերաբերում է քննիչի կողմից նշված պատմությանը, թե փաստաբանը գնացել է «խաշ ուտելու», Բաղդասարյանը հերքեց և ասաց, որ դա քննիչի հորինած պատմությունն է: «Նույն օրը, նոյեմբերի 9-ին, օրը ժամը 13:00 քննիչը վերստին եկել է հիվանդանոց և արդեն իմ մասնակցությամբ առաջադրել է մեղադրանք և ծանոթացրել է իր միջնորդության հետ, սակայն Վարդան Պետրոսյանից ցուցմունք չի վերցրել, պատճառաբանելով, որ բժիշկները թույլ չեն տվել: Այդ դեպքում ինչ՞ու է նույն քննիչը իր որոշման մեջ գրում, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց: Հավելեմ նաև, որ դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը հայտնեց, որ երբ նա գտնվելով վերակենդանացման բաժնում հայտնել է, որ նա ի վիճակի չէ ցուցմունք տալ, քննիչ Հայկ Հակոբյանը մի քանի մարդու ներկայությամբ հայտնել է, որ «դեռասանն, մեյմունություն է անում»: Քննիչ, Հայկ Հակոբյանը դատական նիստի ժամանակ չհերքեց Վարդան Պետրոսյանի այդ հայտարարությունը», -դատական նիստում կատարվածը փոխանցեց փաստաբանը:

Այս ամենից ելնելով, Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրել է ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար քննիչ Հայկ Հակոբյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այս արարքը ՀՀ Քրեական օրենսգրքով պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 10-ը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 9-ին բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը, և այժմ նա կալանքի տակ է:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից մահվան ելքով վթար էր տեղի ունեցել: Վարդան Պետրոսյանը վարել է «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան: Վթարի հետևանքով դերասան Վ. Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}