Ռուբեն Մելիքյանը ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
Արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը այսօր Արդարադատության կառավարման ակադեմիայի խորհրդի կողմից ընտրվել է ակադեմիայի ռեկտոր: «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանում իր գործունեությունը կսկսի հունվարի 1-ից:
Ակադեմիայի նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
Նկատենք, որ Ռուբեն Մելիքյանը չի կարող համատեղել ռեկտորի և փոխնախարարի պաշտոնները և ստիպված հրաժարական է տալու փոխնախարարի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին