Փաստաբանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է
Փաստաբանների պալատի փաստաբան Լևոն Գյուլումյանը, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, արդեն քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Գյուլումյանը, հիշեցնենք, մեղադրվում էր առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու համար:
Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կարճվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Բանն այն է, որ ըստ նախաքննական մարմնի, Լևոն Գյուլումյանը թմրամիջոց իրացնելու համար մեղադրվող Վաչագան Զաքարյանի շահերի պաշտպանությունն իրականացնելու ընթացքում ապացույց է կեղծել:
Սակայն ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վ. Տիգրանյանի նոյեմբերի 28-ի որոշմամբ, փաստաբանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան