Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող համարվող ոստիկանը վթարի է ենթարկվել
Քաղաքացիական ակտիվիստ, Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քարեական գործի շրջանակներում տուժող ճանաչված ոստիկանության ծառայող Վահան Վրթանեսյանը այսօր գիշերը վթարի է ենթարկվել:
Դեպքը տեղի է ունեցել Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկներում, երբ «Վազ 2115» և ոստիկանության Hyundai մակնիշների ավտոմեքենաները բախվել են: Բախման հետևանքով «Հյունդայի» մակնիշի մեքենան հարվածել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մուտքի դռանը: Վթարի հետևանքով, ինչպես հայտնում է «Shamshyan.com»-ը, 4 անձ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և Թիվ 1 համալսարանական կլինիկա: Այստեղ է տեղափոխվել նաև ոստիկանության ծառայող Վահան Վրթանեսյանը:
Այդ կապակցությամբ Արգիշտի Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Հավատացյալ չեմ և Աստծո դատաստանին այդքան էլ չեմ հավատում, սակայն տեղեկացնեմ, որ այսօր Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկներում վթարի է ենթարկվել և հիվանդանոց է տեղափոխվել իմ դեմ հարուցված քրեական գործով հիմնական «տուժողը»՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը: Ինչևէ, ցանկանում եմ իրեն ապաքինում, որպեսզի Հայաստանում Սահմանադրական իրավակարգի հաստատումից հետո, ինքը, ինչպես նաև իմ դեմ գործեր սարքող բոլոր մնացածները առողջ վիճակում կանգնեն դատարանի առաջ և Օրենքի առաջ պատասխան տան իրենց բոլոր ապօրինությունների համար...»:
Հարակից հրապարակում.
«Քրեական գործը սարքում են». Կիվիրյանի գործով ոստիկանները նոր ցուցմունքներ են տվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին