Հարուցվել է քրեական գործ` 18-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 10-ի երեկոյան Երևանում բռնաբարվել է մտավոր խնդիրներ ունեցող 18-ամյա աղջիկ, ում հանցագործը տան ճանապարհից, երբ աղջիկն իջել է կենտրոնի մեքենայից, տաքսիով տեղափոխել է «Վստրեչ» կամուրջի տարածք, որտեղ էլ բռնաբարել է աղջկան: Թե ով է այդ արարքի հեղինակը, աղջկա մատնանշմամբ, արդեն իսկ բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն բաց թողնվել չբացակայելու ստորագրությամբ:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ոտիկանությունից տեղեկացրեցին, որ Երևանի Էրեբունու քննչական բաժնում քրեական գործն արդեն հարուցվել է` քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` բռնաբարություն:
Նախորդիվ` «Մամա~ ինքն էր, ինքն էր…». Երևանում բռնաբարել են 18-ամյա աղջկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին