Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված երեք համաձայնագրերը սահմանադրական են
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված երեք համաձայնագրերը սահմանադրական են: Այդ մասին որոշումն այսօր կայացրել է Սահմանադրական դատարանը: Սահամանդրական դատարանի որոշումներն արդեն հրապարակվել են ՍԴ պաշտոնական կայքում և մտել են ուժի մեջ:
Մասնավորապես, ՍԴ-ն Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան համարեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները:
Մյուս` 2-րդ որոշմամբ ՍԴ-ն Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան համարեց դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի բնական գազի առաքման ժամանակ գների կարգավորման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները:
Իսկ երրորդ համաձայնագրի մասով ՍԴ-ն որոշեց դեկտեմբերի 2-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի կառավարության միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Այս համաձայնագրերը դեկտեմբերի 20-ին կներկայացվեն խորհրդարանի դատին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում