Իրավունք 14:00 24/12/2013

31-ամյա ռեժիսորին դատարանն արդարացրել է. Հանրային պաշտպանի հաղթանակը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Արվեստագետ, ռեժիսոր, Թատերական ինստիտուտի շրջանավարտ և ավելի քան 6 ամիս ազատազրկման մեջ անցկացրած 31-ամյա Դավիթ Աթոյանը Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի դատավճռով արդարացվել է և այժմ ազատության մեջ է: Նրա պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարինե Խաչատրյանն ուրախ է, որ դատարանը վեր կանգնեց ամեն ինչի և ճիշտ գնահատական տվեց գործին:

Երիտասարդ Աթոյանը, որը երկու անչափահաս երեխաների հայր է, մեղադրվում էր ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Ռիմա Սահակյանի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և նրա պարանոցից պոկելու եղանակով ոսկյա վզնոցը հափշտակելու փորձ կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգիրք 34-176-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ):

Փաստաբան Կարինե Խաչատրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Աթոյանի գործը այն եզակի գործերից էր, որի շրջանակներում կատարվել է թերի նախաքննություն ու որի քննության արդյունքում իսկապես, դատարանը «մաքուր արդար դատավճիռ է կայացրել»:

«Պաշտպանն ինչքան էլ աշխատի, ի վերջո, վերջնական գնահատողը, ապացույցները գնահատողը դատարանն է: Սրանից ավելի ակնհայտ արդարացման արժանի գործեր ենք ունենում, որով ոչնչի չենք հասնում: Վստահ կարող եմ ասել, որ Դավիթ Բալայանը այն եզակի դատավորներից է, որն ունի ավելի շատ արդարացման ակտեր», -մեզ հետ զրույցում նշեց Կարինե Խաչատրյանը:

Դատաքննություն

Մի քանի ամիս տևած դատաքննության ընթացքում Դավիթ Աթոյանն այդպես էլ իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանում պատմել է, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերին առավոտյան Յավորովի անվան դպրոցի կողքը գտնվող խանութից ծխախոտ գնելուց հետո դուրս է եկել և ցանկացել է նստել իր հեծանիվը։ Այդ պահին իրեն են մոտեցել երեք ոստիկան, նրանք ասել են, որ իր արտաքին տեսքը /սափրված չլինելը և սև վերնաշապիկը/ համապատասխանում է անձի, ով կասկածվում է հանցագործության մեջ և առաջարկել են իրենց հետ գնալ մոտակա փոստի բաժանմունք, որպեսզի իրեն ճանաչեն։ Ինքը համաձայնել է և նրանց ուղեկցությամբ գնացել է փոստային բաժանմունք։ Մինչև ներս մտնելը ոստիկանների պահանջով իր ուսապարկը հանել և թողել է շենքի մուտքի մոտ` հեծանիվի կողքին։ Փոստային բաժանմունքում իրեն ներկայացրել են տուժողին` Ռիմա Սահակյանին, ով իրեն տեսնելով ասել է. «ինքը չի, չէ ինքը չի»։  Ասել է, որ ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը, որովհետև տեղյակ չի եղել, թե ինչ է տեղի ունեցել։ Ոստիկաններից երկու կամ երեք աշխատակից իրեն դուրս են բերել շենքից, իսկ նրանցից մեկը կամ երկուսը մնացել են փոստում։ Մոտ հինգ րոպե անց փոստում գտնվող ոստիկանը դուրս է եկել և իրեն նստեցնելով ոստիկանության ավտոմեքենա տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ իր հեծանիվը և ուսապարկը մնացել է այդտեղ։ Ճանապարհին ինքը հարցրել է, թե իրեն ուր են տանում և ինչի համար։ Իրեն պատասխանել են, որ ինքը փորձել է հափշտակել այդ կնոջ ոսկյա շղթան։ Ինքը հայտնել է, որ նման բան չի կատարել։ Ոստիկանության բաժնում մոտ երկու ժամ մնալուց հետո տուժողն իրեն առերես պնդել է, որ նրան կողոպտողը եղել է ինքը և, որ իրեն ճանաչել է սև շապիկից, սափրված չլինելու հանգամանքից, և սպորտային կոշիկների վրա գտնվող փայլուն երկաթյա կլորավուն անցքերից, որոնք նախատեսված են քողերն անցկացնելու համար։ Դավիթ Աթոյանը դատարանում նաև հայտնել է, որ իր ծնողները ՀՀ գրողների միության անդամներ են, ինքը ստացել է արվեստի կրթություն, սովորել է Թատերական ինստիտուտում, և իր դաստիարակությունը իրեն թույլ չէր տա կատարել այն արարքը, որը տեղի է ունեցել այդ ծեր կնոջ նկատմամբ։

Աթոյանին ոստիկանությունում, ըստ դատարանում իր պատմածի, նաև ծեծել են. նա ասել է, որ իրեն ոստիկանության բաժանմունքում, ի թիվս այլ անձանց, հարվածներ է հասցրել ոստիկաններից Գրիգոր Մարտիրոսյանը, ով էլ եղել է իրեն բերման ենթարկող ոստիկանների մեջ։ Մեկուսարանում իրեն են այցելել ինչպես հատուկ քննչական ծառայության աշխատակիցներ այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, սակայն ինքը չի հայտնել իրականությունը որպեսզի իր գործի քննությունը չձգձգվի։

Դատաքննության ժամանակ գործով տուժող ճանաչված Ռիմա Սահակյանի տված ցուցմունքները տարբերվել են նախաքննության փուլում տված ցուցմունքներից, ինչն էլ արձանագրել է դատարանը: Դատարանում, մասնավորապես, Ռիմա Սահակյանը նշել էր, որ դեպքից հետո առաջին առերեսումը տեղի է ունեցել ոստիկանությունում, որտեղ նա վստահեցրել է, որ իրեն կողոպտել է հենց Աթոյանը։ Մինչդեռ նախաքննության փուլում կատարված հարցաքննության ժամանակ 77-ամյա կինը ասել է, որ առերեսումը տեղի է ունեցել փոստային բաժանմունքում: Դատարանում ցուցմունք են տվել նաև փոստային բաժանմունքի 3 աշխատակիցներն, ովքեր պնդել են, որ տիկինը տառապում է շաքարային դիաբետով և ունի շատ վատ տեսողություն. ինքն է պարբերաբար դժգոհել: Նրանք, ինչպես նաև 4 ոստիկան վստահեցրել են, որ անձի ճանաչում տեղի է ունեցել փոստային բաժանմունքում, որտեղ տիկինն առաջին անգամ տեսնելով երիտասարդին` հստակ չի պատասխանել, որ նա է: Հաստատել է միայն այն ժամանակ, երբ երիտասարդին փոստային բաժանմունքից հանել են դուրս:

Դատարանի իրավական վերլուծությունը

Արդյունքում դատարանը հետազոտելով գործի նյութերը արձանագրել է, որ նախաքննական մարմինը, որպես ամբաստանյալի մեղավորությունը հիմնավորող ապացույց, վկայակոչել է բացառապես տուժող Ռիմա Սահակյանի ցուցմունքը, ինչը դատարանի կարծիքով կոնկրետ դեպքում, ոչ միայն թույլատրելի ապացույց չէ, այլև վստահելի չի կարելի համարել, քանի որ Ռ. Սահակյանի կողմից գործի քննության տարբեր ժամանակահատվածում տված ցուցմունքները, ոչ միայն իրարամերժ են ու հակասում են միամյանց, այլև նրա դատաքննական ցուցմունքները հերքվում են դատաքննությամբ հարցաքննված բոլոր վկաների` այդ թվում նաև ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով և գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալներով։ Դատարանը նաև եզրակացրել է, որ նախաքննական մարմինը չի ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, քննությունը տարվել է միակողմանի։ Նշված խախտումների հետևանքով հակասություններ են առաջացել, գործի փաստական հանգամանքների և ձեռք բերված ապացույցների և նախաքննության մարմնի որոշումներում կատարված եզրակացությունների միջև։ Այդ հակասությունները արդյունք են ոչ միայն սխալ եզրահանգումների, այլև նախաքննության մարմնի ակնհայտ անբարեխղճության և անփութության։

Փաստաբան Կարինե Խաչատրյանն ասաց, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմին հատկապես օգնել են մեղադրող կողմի վկաները, որոնց ցուցմունքները եղել են հօգուտ Դավիթ Աթոյանի:

Հայաստանի իրավապահ համակարգի անփույթ վերաբերմունքի շնորհիվ անազատության ու զրկանքների մեջ անցկացրած ժամանակի համար Դավիթ Աթոյանը նույն համակարգից բարոյական վնասի փոխհատուցման պահանջներ չունի, քանի որ մտավախություն ունի`եթե պահանջներ ներկայացնի, դրանք կօգտագործեն իր դեմ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}