Պաշտպանը հորդորել է Շանթ Հարությունյանին դուրս գալ հացադուլից
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը քիչ առաջ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան` առաջին ատյանի դատարանի որոշումը Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին բողոքարկելով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Սակայն մինչ այդ Ինեսա Պետրոսյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ և հորդորել դուրս գալ 15 օր շարունակվող հացադուլից: «Սակայն ցավոք, իմ խնդրանքը նա չկատարեց և այժմ էլ շարունակում է հացադուլը: Նա պահանջում է վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելքը և վերացնել իր նկատմամբ գործադրվող անօրինականությունները», -փոխանցեց փաստաբանը` ընդգծելով, որ Շանթ Հարությունյանը զգալի հյուծվել է ու նիհարել:
Այն, որ Շանթ Հարությունյանը հյուծվել է, մեզ հետ զրույցում ասել էր նաև ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը, որը հունվարի 7-ին հանդիպել էր նրա հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան