Շանթ Հարությունյանն ուտելիք ընդունելուց հետո ուշաթափվել է. Փաստաբան
Այսօր առավոտյան Դատապապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում գտնվող Շանթ Հարությունյանին 16-օրյա հացադուլից հետո տրվել է ոչ թե դիետիկ սնունդ, այլ ծանր ուտելիք, ինչի հետևանքով Հարությունյանը ուշաթափվել է: Այդ մասին քիչ առաջ Փաստաբանների պալատում կայացած ասուլիսում հայտարարեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Այսօր առավոտյան շուրջ մեկ ժամ սպասել եմ, որպեսզի ինձ ուղեկցեն Շանթ Հարությունյանի մոտ, սակայն հետո երբ ես տեսակցեցի իր հետ, պարզվեց ձու են տվել, ինչի պատճառով էլ նա ուշաթափվել է», -հայտարարեց Ինեսա Պետրոսյանը` նաև փոխանցելով, որ իր պաշտպանյալին դատապարտյալների հիվանդանոցում պահում են անմարդկային պայմաններում, որտեղ ջեռուցում չկար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան