ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի ՊՆ չինովնիկ է ձերբակալվել
ՌԴ Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանի ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով մեղադրվում է 125 հազար դոլար գումարի մսխման մեջ: Այս մասին, «vestikavkaza.ru»-ի փոխանցմամբ, հաղորդել է Իրկուստկի մարզի ՆԳՆ մարզային վարչությունից:
Ըստ աղբյուրի, ադրբեջանցի չինովնիկն իր երկրում հաշվապահական կեղծիքների է գնացել, ինչ հետևանքով պետությանը 125 հազար դոլարի վնաս է պատճառել: Արդյունքում Ադրբեջանում նրա նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել:
Վերջինս, որոշ ժամանակ առաջ, կեղծ փաստաթղթերով մեկնել է ՌԴ, որտեղ տարբեր ընկերություններում բանվորական աշխատանքով է զբաղվել:
Ոստիկաններին հաջողվել է վերջինիս ձերբակալել` Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանով այլ երկիր մեկնելու պահին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա