ՊՆ-ն քննում է 18-ամյա զինծառայողի ծեծի հանգամանքները
Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում զինծառայող 18-ամյա Մհեր Խլղաթյանին ծեծելու միջադեպի կապակցությամբ այս պահին ՊՆ քննչական ծառայության քննիչները ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները, որից հետո պարզ կլինի` հարուցվելո՞ւ է քրեական գործ, թե՞ ոչ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:
Այսօր միջադեպի հետևանքով 18-ամյա Մհեր Խլղաթյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ: Մհերի հարազատները Panorama.am-ին փոխանցեցին, որ զորամասի հրամանատարները դաժան ծեծի են ենթարկել դեկտեմբերին զորակոչված նորակոչիկ զինծառայողին: Նրանք պատճառների մասին դեռևս տեղյակ չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում