«Փաստինֆո». Վարչական վարույթ` Լևոն Տեր- Պետրոսյանի տան նկատմամբ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել:
«Փաստինֆո»-ն հայտնում է, որ վարույթի համար հիմք է հանդիսացել Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը` Ծիծեռնակաբերդի խճուղու հ.10 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող տան կիսանկուղային և 1-ին հարկերի տարածքների գործառական նշանակությունը փոխելու պահանջով:
«Բանն այն է, որ առաջին նախագահը որոշել է իր տան այդ 2 հարկերում գրասենյակ հիմնել: Վարչական վարույթի ավարտին քաղաքային իշխանությունները պետք է կամ թույլատրեն, կամ արգելեն Լևոն Տեր- Պետրոսյանին իր սեփական տանը գրասենյակ ունենալ»,-գրում է աղբյուրը:
Քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները