«Լրագրողներ առանց սահմանների». Տարածաշրջանում Հայաստանը մամուլի ազատության հարցում առաջատարն է
«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուսումնասիրել է աշխարհի 180 երկրներ ու նշել, որ աշխարհի տարբեր անկյուններում ծավալվող հակամարտությունները բացասական ազդեցություն են ունեցել լրատվության ու լրագրողների ազատության վրա, օրինակ Սիրիան այդ տեսանկյունից զբաղեցրել է 177-րդ հորիզոնականը:
Զեկույցի լավագույն տասնյակում տեղ են գտել հետևյալ երկրները՝ Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Անդորա, Լիխտենշտեյն, Դանիա, Իսլանդիա, Նոր Զելանդիա, Շվեդիա։
Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Թուրքմենստանը` 178-րդ հորիզոնական, Հյուսիսային Կորեան` 179, Էրիտրեան` 180։
Ռուսաստանը զբաղեցրել է 148-րդ հորիզոնակը, Ուկրաինան՝ 127, Ադրբեջանը՝ 160 , Թուրքիան՝ 154, Իրանը՝ 173-րդ:
Ինչ վերաբերում է մեր երկրին՝ ապա վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանը՝ 84-րդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները