Էշթոնը և Ֆյուլեն քննադատել են ադրբեջանցի ընդդիմադիրներ Յագուբլուի և Մամեդովի ձերբկալությունները
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման, Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն են տարածել Ադրբեջանում «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուի և «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբկալությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԵՄ պաշտոնական կայքը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը՝
«Բարձրագույն ներկայացուցիչն ու հանձնակատարը անհանգստությամբ տեղեկացան, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներ Իլգար Մամեդովն ու Թոֆիկ Յագուբլուն երկարաժամկետ բանտարկությամբ են դատապարտվել Ադրբեջանի Շեքիի դատարանի կողմից, չնայած միջազգային համայնքի՝ դատավճիռների արդարացիության վերաբերյալ լուրջ կասկածների:
Բարձրագույն ներկայացուցիչն ու հանձնակատարը ափսոսանքով նշում են, որ Մամեդովի և Յագուբլուի դատավճիռները քաղաքական շարժառիթներ ունեն ի հակադրությունը Ադրբեջանի՝ որպես Եվրախորհրդի անդամ միջազգային հանձնառություններին: Բարձրագույն ներկայացուցիչն ու հանձնակատարը Ադրբեջանին կոչ են անում անել ավելին՝ ապահովելու դատական անկախություն՝ որպես Եվրախորհրդի նախարարների կոմիտեի ապագա նախագահ՝ պահպանելով իրենց պարտականությունները »:
Հիշեցնենք, որ 13 ամիս անցկացնելով բանտում նրանց մեղավոր ճանաչեցին Իսմայիլի շրջանում 2013թ. հունվարի 23-24 տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաները հրահրելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում