Հայտնի է` որ պաշտոնյաներն են ներկայացնելու վիճահարույց օրենքը Սահմանադրական դատարանում
Արդեն հայտնի է, թե մարտի 28-ին Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկման ժամանակ ովքեր են լինելու կող մերի ներկայացուցիչները: Թեպետ խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերի անունից է դիմումը մուտքագրվել Սահմանադրական դատարան, սակայն ՍԴ նիստի ժամանակ այն կներկայացնեն ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը:
Նկատենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կողմերին դատարանում կարող է ներկայացնել լիազոր մարմնի երեք ներկայացոիցիչ:
Մասնավորապես, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ-ին ՍԴ-ում կներկայացնի ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: Սակայն, հնարավոր է, որ ԱԺ-ն ներկայացնող կազմը համալրվի այլ պատգամավորներով ևս:
Կառավարությանը ՍԴ-ում վիճահարույց օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցի քննարկման ժամանակ կներկայացնի ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալՍմբատ Սաիյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը և ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը:
Իսկ ՀՀ Կենտրոնական բանկին ՍԴ-ում կներկայացնեն ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը: