Ականի պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել
Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավ. լ-նտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Նաև նշում են, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ըստ աղբյուրի, միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան