Մեզ համար անսպասելի էր նախագահի հայտարարությունը. Գագիկ Հարությունյան (Տեսանյութ)
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների համար անսպասելի էր հանրապետության նախագահի հայտարարությունը այն մասին, որ եթե նախապատվություն տրվի խորհրդարանական կառավարման համակարգին, ապա ինքը որևէ ակնկալիք չունի այս կամ այն տարբերակի դեպքում ստանձնել պետության ղեկը: Այդ մասին այսօր Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք` ՀՀ նախագահը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:
«Հանձնաժողովի համար անսպասելի էր Հանրապետության նախագահի հայտարարությունը, որը արվեց հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Դա արվեց այն նկատառումով, որ նախագահը չի ցանկանում կաշկանդել սահմանադրաիրավական որևէ մոդելի առաջադրման կամ վերջնական կողմնորոշման հարցում: Որևէ սոցիալական պատվեր բացակայում է: Պետք է անկաշկանդ քննարկումներ կազմակերպել և ընտրել ճիշտ տարբերակը, որը պետության ապագային է միտված: Այս տեսանկյունից էլ շարունակենք հարցի քննարկումը», -հայտարարեց Գագիկ Հարությունյանը:
Նախորդող հրապարակում`
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը առաջարկում է բարեփոխել կառավարման համակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան