Վարդան Պետրոսյանի պաշտպանը հրաժարական է տվել Փաստաբանների դպրոցի տնօրենի պաշտոնից
Փաստաբանների դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը, ով ավելի շատ հայտնի է որպես դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան, հրաժարական է տվել դպրոցի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին Panorama.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեց նաև Փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը: Նա ասաց, որ Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարականի դիմում ներկայացրել է «անձնական շարժառիթներից դրդված»:
Panorama.am-ի տեղեկություններով սակայն, Փաստաբանների դպրոցում վերջերս աուդիտ է անցկացվել, ինչի արդյունքում ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել, ինչն էլ, ըստ երևույթին պատճառ է եղել, որ Նիկոլայ Բաղդասարյանի տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացնի: Այս տեղեկությունը սակայն ՓՊ-ում առայժմ չեն մեկնաբանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին