Կրեմլն արդեն անթաքույց մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Սաքունց (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության տիրապետությունը և գերիշխանությունը Հայաստանում վտանգավոր է ՀՀ-ի, որպես ինքնիշխան պետության համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա պնդմամբ, եթե մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը` այն օրը, երբ հայտարարվեց, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Մաքսային միության անդամ, Կրեմլն իր գործիքները բացահայտ չէր կիրառում, ապա այժմ չի թաքցնում, որ անմիջականորեն է գործում:
«Այդ անմիջականությունը և գաղտնազերծումը բավական մտահոգիչ է: Մասնավորապես, դրա վառ ապացույցը Ռուսաստանի դեսպանի ամենավերջին հայտարարությունն էր, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սեպ են խրում այ-ռուսական բարեկամության միջև ու պետք է չեզոքացնել: Կրեմլն արդեն անթաքույց մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- հայտարարեց Սաքունցը:
Մանրամասները` տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան