Նուբարաշենում երիտասարդի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Հունիսի 1-ին ժամը 22:45-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն համայնքում երիտասարդ են դանակահարել: Դանահակարության մասին ահազանգ ստացվել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից. Ըստ ահազանգի, Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը դանակից ստացած հարվածից վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ այս պահին դանակահարողն անհայտ է, և միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Սակայն Shamshyan.com-ի տեղեկություններով դանակահարողը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդին է:
Ոստիկանության հաղորդմամբ, երիտասարդին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 դովածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները