Իրավունք 18:22 17/06/2014

Փոխնախարար. Հանձնաժողովը պարզել է, որ կարելի է տուգանքի այլ չափեր կիրառել (տեսանյութ)

«Չէինք սպասում, որ այսքան դրական փոփոխություններ կարելի է անել: Յոթ տարի է պայքարում էինք եռապատիկը, հնգապատիկը վերացնելու համար: Դուրս եկավ, որ կամք ունենալու դեպքում մեկ ամսում կարելի է անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ խոսելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի մասին, որն այսօր կառավարության կողմից հավանության է արժանացել:

Նա նշեց, որ օրենքի նախագծում ներառված որոշ առաջարկների հեղինակն իրենց ՀԿ-ն է, միաժամանակ հավելելով, որ ոչ բոլոր առաջարկներն են ընդգրկվել:

«Կարևորները ներառվել են»,- ընդգծեց նա:

«Ակտուարների միավորման» նախագահ Աստղիկ Անանյանն էլ ասաց, որ առաջարկվող փոփոխությունները դրական են: Ըստ նրա, ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբն իրականացրել է մեծ աշխատանք, ուսումնասիրել է վիճակագրություն, միջազգային փորձ: «Խնդիր էր դրված, որ եթե խախտումը վտանգավոր է՝ բարձրացնել տուգանքըի չափը, իսկ եթե վտանգ չի ներկայացնում՝ նվազեցնել»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանի խոսքով, աշխատանքային խմբի կողմից կատարվել են ճանապարհային երթևեկության կանոների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքի չափերի վիճակագրության, դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն, որոնց արդյունքում էլ կազմվել է փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նա նշեց, որ սահմանված արագության գերազանցման տուգանքների հաշվարկման ձևը կփոխվի. «Հանձնաժողովն աշխատանքի ընթացքում վիճակագրական ցուցիչներն ուսումնասիրելիս պարզել է, որ կարելի է այլ տուգանքի չափ կիրառել»: Ըստ Ա. Մկրտչյանի, հանձնաժողովն իր աշխատանքի ընթացքում հաշվի է առել հանրային վտանգավորության աստիճանը և քանի որ սարքավորումները հնարավարություն են ընձեռում ճշգրիտ արձանագրել իրավախախտումը, ներառյալ 1կմ/ժամ արագությունը գերազանցելու մասով, հանդես է եկել իր առաջարկներով:

Մասնավորապես, 1-20 կմ/ժ գերազանցելու դեպքում յուրաքանչյուր գերազանցած կմ/ժ-ի համար հազար դրամ տուգանք: Այսինքն, սահմանվածից երեք կմ/ժ գերազանցած վարորդը պետք է 3 հազար դրամ տուգանք վճարի, 14 կմ/ժ գերազանցողը՝ 14 հազար դրամ և այսպես շարունակ, մինչև 20 կմ/ժ-ի գերազանցումը: 21-30 կմ/ժ-ով սահմանված արագության գերազանցելու դեպքում առաջարկվում է կիրառել հաստատուն 30 հազար դրամ տուգանք: Ներկայումս գործող կարգով 1-ից 10 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված է հաստատուն 10 հազար դրամի տուգանք, 11-ից 30 կմ/ժ գերազանցելու դեպքում՝ հաստատուն 30 հազար դրամ տուգանք: 31-50 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար այժմ սահմանմված է 50 հազար դրամ տուգանք, որն առաջարկվում է դարձնել 100 հազար: 51 և ավել կմ/ժ-ով գերազանցելու համար գործող 70 հազար դրամի տուգանքն առաջարկվում է դարձնել 200 հազար դրամ:

Փոխնախարարի խոսքով, այս իրավախախտման առումով 2012-ին կազմվել 246 հազար 296 արձանագարություն, 2013-ին՝ 324 հազար 487, որոնցում 1-5 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքերը 2012-ին կազմել է 196 հազար 818 դեպք, 2013-ին 257 հազար 314 դեպք:

Գործող օրենսդրությամբ, երթևեկության կանոնների խախտման համար վարչական տուգանքները 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է, իսկ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում` հնգապատկվում:

«Աշխատանքային խումբը ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ օրենսդիրը նման կարգավորման մոտեցում է ցուցաբերել, քանի որ այդ ժամանակ գանձելիությունը ցածր է եղել՝ 25 տոկոս, իսկ այժմ գանձելիության տոկոսի բարձր ցուցիչի պայմաններում՝ 75 տոկոս, կարելի է փոփոխություն առաջարկել»,- ասաց արդարադատության փոխնախարարը:

Առաջարկվում է փոխել  կարգը և 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու համար սահմանել տուգանքի չափի 25 տոկոս ավելացում, իսկ 60 օրում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսի ավելացում:

Փոխնախարարն ասաց, որ հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում հիմք է ընդունել վարչական իրավախախտման տուգանքների չափերը որոշելու համար կիրառել ցուցանիշներ՝ հաշվի առնելով հանրային վտանգելիության աստիճանի չափը, հանրային դաշտի վրա ազդեցություն. «Կան մի շարք իրավախախտումներ, որոնք ունեն հանրային մեծ ազդեցություն, առաջարկվել է որ տուգանքի չափը խստացնել»:

Կազմակերպությունների ղեկավարների կամ այլ պատասխանատուների կողմից անսարք ավտոմեքենան երթուղի հանելու համար կամ տվյալ ավտոմեքենան թույլտվություն չունեցող անձին ավտոմեքենան վարելու իրավունք տալու համար 20 հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 25 հազար: Տրանսպորտային միջոցներում կամ տաքսիներում վարորդների ծխելու համար սահմանված 5 հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 20 հազար:

Ավտոմեքենա վարելիս հեռախոսով խոսելու համար գործող երեք հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել հինգ հազար:

Նախորդող հրապարակում՝

Կառավարությունն երթևեկության կանոնների խախտման տուգանքների փոփոխությունների մասին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}