ԵԽ պատգամավորը մտահոգություն է հայտնել Լևոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ
Եվրոպական խորհրդարանի անդամ, ազգությամբ չեխ, Չեխիայի Սենատի նախկին անդամ Յարոմիր Շտետինան (Jaromír Dinosaurus Štětina) իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն է հայտնել հայ գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու փաստի կապակցությամբ: Նա գրել է, որ դեռևս երիտասարդ տարիներից Հայրապետյանն իր ընկերն է եղել. «Նրա հետ մենք անցել ենք Սիբիրի գետերով: Մտահոգված եմ, որ Մագնիտսկու նման վերջ չունենա, նա նաև ծանր հիվանդ է»:
Հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան