«Լև գրուպ»-ը պատրաստ է միջազգային ատյաններում պաշտպանել եզդիների իրավունքները
«Լև գրուպ» փաստաբանական գրասենյակն իր պատրաստակամությունն է հայտնում իրավական հարթության վրա միջազգային ատյաններում ներկայացնել ու պաշտպանել բոլոր այն եզդիների շահերը, ում իրավունքները խախտվել են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանը:
«Բացարձակ իմ նախաձեռնությունն է, որևէ մեկի կողմից նման մեսիջ չի եղել: Խնդիրն այն չէ ես կսկսեմ, թե երրորդ անձը: Խնդիրն այն է, որ պետք է բարձրաձայնել, որպեսզի հետագայում նման պրոցեսներ չլինեն, փորձենք հասնել մինիմալի»,- նշեց նա:
Փաստաբանը նշեց, որ Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդն իրավունք չունի անտարբեր մնալ եզդի ազգի նկատմամբ կիրառվող վայրագությունների դեմ:
Լ. Բարսեղյանի խոսքով, եթե ժամանակին աշխարհը ճիշտ գնահատական տար Հայոց Ցեղասպանությանը, չէր լինլու ոչ Հոլոքոստ, ոչ աշխարհի տարբեր ծայրերում տարբեր ազգությունների նկատմամբ կիրառվող դաժան վերաբերմունքը, այժմ էլ՝ Իրաքում եզդիների նկատմամբ:
«Իրաքում մի ամբողջ ազգի կոտորում են միայն նրա համար, որ վերջիններս եզդի են»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ ցանկացած շահագրգիռ անձ կարող է ներկայացնել բոլոր փաստերը, որոնց հիման վրա կկառուցվի գործ ու կներկայացվի համապատասխան մարմիններին:
Նախորդող նորություններ`
Ի՞նչ է, ամբողջ աշխարհը հո մուսուլման չի՞ լինելու. Ազիզ Թամոյան
Ա. Սաղաթելյան. Հայաստանն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին
«Հետագան ցույց կտա՝ ինչքանով են իրական իրաքյան եզդիներին օգնելու ՀՀ ԱԳՆ հրահանգները»
Իրաքում եզդիների զանգվածային ոչնչացումը Արևմուտքի երկակի ստանդարտների դրսևորում է. թուրքագետ (տեսանյութ)
ԱԳՆ. Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ
Այն, ինչ իրաքյան եզդիների հետ է կատարվում, եղել է 1915 թվականին հայերի հետ. Թամոյան
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան