Բնապահպանության նախարարության բաժնի պետը ձերբակալվել է
Քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը) հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում նախօրեին ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Աղբյուրը հայտնում է, ոչ ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, ձերբակալվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի «արագ արձագանքման» խմբի անդամ 1-ին կարգի մասնագետ, Զ. Կարապետյանը, ով իր ծառայողական լիազորությունների շրջանակներում, մի խումբ քաղաքացիների, թույլատրել է արգելված վայրից` Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից, տեղափոխել մեծ ծավալի սև հող, և այդ գործողություններին չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար ապօրինի ստացել է ընդհանուր` խոշոր չափերի` 975.000 ՀՀ դրամ գումար ապօրինի վարձատրություն:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հուլիսի 24-ին Զ. Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Զ. Կարապետյանի կողմից կատարված հանցավոր արարքին առնչություն է ունեցել նաև Ա. Լաբլաջյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին