«Հանրապետական» ծննդատանը մայրական մահացության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր
«Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում մայրական մահացության դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2014թվականի հոկտեմբերի 09-ին` ժամը 10:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրում ահազանգ է ստացվել, որ որ «Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել:
Ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ին, «Վերարտադրողական առողջության, պերենտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի օպերատիվ գինեկոլոգիական բաժանմունքում մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերած Ն. Մկրտչյանը:
Պարզվել է նաև, որ Ն.Մկրտչյանը 2014 թվականի սեպտեմբերի 21-ին վիրահատական ճանապարհով է ծննդաբերել, իսկ սեպտեմբերի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, բարձր ջերմելու պատճառով տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 9-ին մահացել է:
նախորդող հրապարակում՝
Ո՞րն է պատճառը. Հոկտեմբերի 9-ին «Հանրապետական» ծննդատանը մայրական մահացության դեպք է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները