«Դոգը» ձերբակալվել է
Երեկ ձերբակալվել է Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանը, ով հայտնի է «Դոգ» մականունով: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նա ձերբակալվել է Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (Շորթում) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Վ. Ղուկասյանը հեռացվել է աշխատանքից 2013 թ. ապրիլի 28-ին այն բանից հետո, երբ «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանի և նրա միջև Հյուսիսային պողոտայում տեղի էր ունեցել միջադեպ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան