Ի՞նչ խնդիր է լուծելու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը
Այս օրենքը աղավաղում է ՀՀ Սահմանադրությունով ֆիքսված մարդկանց իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ պետք է միտված լիներ դրանց ապահովմանը: Այս մասին ԱԺ-ում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ գաղափարն իրւականում լավն է, բայց շտապել պետք չէ, պետք է լուրջ քննարկել:
Նշենք, որ նախագիծը կարգավորում է կարգավորում է պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
Պետական և ծառայողական, բանկային, նոտարական, փաստաբանական ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանը առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում և դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով:
ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, թե օրենքի անվանումը պետք է լիներ ոչ թե Անձնական տվյալների պաշտպանության, այլ անձնական տվյալները երրորդ անձանց, այլ երկրներին փոխանցելու մասին: Նա նկատեց, որ նախագծից հանված է 10 ոլորտ, բայց դա իրավիճակը չի փրկում, որովհետև կան սոցիոլոգիական տարբեր մեթոդոլոգիաներ, որոնց միջոցով կարելի է տալ շատ անուղղակի հարցեր ու ստանալ ուղղակի պատասխաններ: Գ.Ջհանգիրյանը հեգնանքով նկատեց, որ օրենսդիրը շատ լավ հասկանում է վտանգները, բայց ճիշտ կլիներ, որ ԱԱԾ պատասխանատուները ուսումնասիրեն ու կարծիք հայտնեն դրա վերաբերյալ:
«Խոսում ենք ԵՏՄ անդամակցությունով ինքնիշխանության կորստի մասին, բայց նման բաներով ավելի դյուրին ենք դարձնում վերահսկողության գործընթացները»,- նկատեց նա:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն ասաց, որ այս օրենքը որևէ մեկը չի ֆինանսավորել, այլ ինքն անձամբ չարչարվել է, չի քնել, այդ իսկ պատճառով էլ վստահ է, որ անձնական տվյալների պաշտպանության գործում այս օրենքը մեծ քայլ է ենթադրում:
«Սա ավելի շատ ծանր, քան ազատ օրենք է»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան