Մանուկյան. Ներկայումս ՀՀ-ն համապատասխան ձևաչափերի որոշակիացման խնդիր ունի իր եվրոպական գործընկերների հետ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ շարունակելու է համագործակցությունը եվրոպական կառուցների հետ արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական և առաջին բնակելի մասնաշենքերի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Մեր երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, չի նշանակում, որ համագործակցությունը դադարեցնելու ենք մեր հիմնական, հատկապես եվրոպական գործընկերների հետ: Նմանատիպ մոտեցում կա նաև մեր գործընկերների մոտ»,- նշեց նախարարը:
Հ. Մանուկյանի խոսքով, ներկայումս Հայաստանը համապատասխան ձևաչափերի որոշակիացման խնդիր ունի իր եվրոպական գործընկերների, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի հետ:
«Մենք բարեփոխումները շարունակելու ենք: Դրանց ընթացքում մեր այն գործընկերները, ովքեր պատրաստակամություն կհայտնեն մեզ աջակցել և օգնել, որ ավելի արդյունավետ դարձնենք մեր առանձին համակարգերը, բնականաբար, մենք կհամագործակցենք իրենց հետ»,- ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: