Նորք Մարաշում ողբերգական վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
Երևանի քննչական վարչությունում շարունակվում է Երևանում փետրվարի 19-ին տեղի ունեցած 4 անձի վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
Քննության նախնական տվյալներով փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեին՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթևեկելի գոտուց և բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել է, մյուս երեք քաղաքացիները գտնվում են բժշկական կենտրոններում։
Վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև ավտոմեքենայի ուղևորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է. նա կասկածվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական-դատաքիմիական և մանրաթելային համալիր փորձաքննություններ:
Նախորդող հրապարակումներ՝
Վթարից տուժած 8 ամսական երեխան կոմայի մեջ է
Նորք Մարաշում ողբերգական վրաերթի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Վթարի հետևանքով տուժած 8 ամսական երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները