Գոհարիկ Ենոքյանը ձերբակալվել է սպանություն նախապատրաստելու կասկածանքով. ՀՔԾ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գոհար Ենոքյանը կանչվել էր հարցաքննության և այնուհետև ձերբակալվել: Նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը անհիմն էր համարում նրա ձերբակալությունը:
Նախորդող հրապարակումներ`
Յուվեցի Կարոյի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով Գոհար Ենոքյանը ձերբակալվել է
Ազգային ժողովում ստորագրահավաք է Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու խնդրով