Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
ՀՀ նոր Քրեական օրենսգրքով սահմանվելու են մի քանի նոր, ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակներ՝ ազատության սահմանափակում, ծնողական իրավունքից զրկում, արտաքսում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, փորձագետ Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ նոր օրենսգրքի դեռ միայն հայեցակարգն է հաստատվել, որի հիման վրա պետք է մշակվի օրենսգրքի նախագիծը:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, նոր պատժատեսակների հետ միաժամանակ գործելու են նաև այսօր գործող այլընտրանքային պատժատեսակները՝ տուգանք, հանրային աշխատանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելուց կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց իրավունքի զրկում:
«Նոր պատժատեսակներից ազատության սահմանափակման դեպքում տվյալ իրավախախտն իրավունք չի ունենալու գտնվել կոնկրետ վայրերում: Ազատազրկում չէ, չի պահվելու հիմնարկում, այլ սահմանափակվելու են նրա որոշ իրավունքները»,- ասաց փորձագետը:
Արտաքսում պատժատեսակն էլ վերաբերելու է օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Հայաստանում խախտելով օրենքը, ոչ թե կուղարկվեն քրեակատարողական հիմնարկ, այլ կարտաքսվեն երկրից:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ նոր ներդրվող պրոբացիայի ծառայությունը նույն ֆունկցիան չի կատարի, ինչ այլընտրաքնային պատիժների ծառայությունը, փորձագետն ասաց. «Իհարկե, կան ռիսկեր: Իսկ թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը, կախված չէ միայն պրոբացիայի ծառայությունից, կադրերից կամ արդարադատության նախարարությունից, որի ներքո գործելու է այդ ծառայությունը: Որպեսզի ծառայությունը գործի, շատ կարևոր է շահագրգիռ մարմինների՝ դատարան, վարույթ իրականացնող մարմին, հետ համագործակցությունը, այսինքն ինչքանո՞վ կօգտվեն պրոբացիայի ծառայությունից, կդիմեն համապատասխան զեկույց ստանալու համար»,- ասաց նա:
Նշենք, որ, ըստ պրոբացիայի ծառայության մասին հայեցակարգի, մինչդատական վարույթում քրեական հետապնդում իրականացնող մարմինն իր ցանկությամբ միջնորդում է պրոբացիայի ծառայությանը` զեկույց տալ անձի վերաբերյալ, որպեսզի կողմնորոշվի՝ ինչ խափանման միջոց ընտրել: Վարույթ իրականացնող մարմինը պարտավոր չէ, այլ ցանկություն դեպքում կարող է դիմել պրոբացիայի ծառայությանը ու ստանալ այն:
Այսօր «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում անցկացվեց սեմինար: 17 տարի պրոբացիայի ոլորտում աշխատող փորձագետ Մարտին Սեդոնը (Մեծ Բրիտանիա) բաժնի աշխատակիցներին ներկայացրեց, թե իր երկրում ինչպես է գործում պրոբացիայի ծառայությունը, ինչպիսին պետք է լինի պրոբացիայի ծառայողը:
Նախատեսվում է, որ Հայաստանում 2016 թվականից պրոբացիայի ծառայությունը սկսկի գործել:
Նշենք, որ Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանն աջակցում է Եվրոպայի խորհուրդը: «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյան ասաց, որ վաղը մեկնարկելու է պրոբացիայի ծառայության պիլոտային ստորաբաժանումների միջոցառումը:
«Մեկ, երկու, կամ հինգ օրվա սեմինարների, վերապատրաստման դասընթացների ժամանակ հնարավոր չէ անդրադառնալ բոլոր հարցերին, բայց հույս ունեմ, որ կամաց-կամաց կմոտենանք այն վիճակին, որ ավելի ինքնավստահ լինենք այն գործում, ինչը նախատեսում ենք անել»,- նշեց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին