«Փակ» շուկա. Մերկ օրենք ու օրինաչափ անօրինականություն
«Հուշարձանների քանդումն արգելվում է»: «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո»:… Սահմանված է ՀՀ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով:
Ընդհանրապես, պետության կողմից պահպանվող հուշարձանների պահպանության, վերականգնման, տեղափոխման ու նմանատիպ այլ հարցերին վերաբերող երեք օրենք կա` «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշիության մասին» և վերը նշված օրենքը: Իսկ օրենքը իրավական առումով գերակա է թե պայմանագրերից, թե պարտավորություններից, թե այլ փաստաթղթերից: ՀՀ ցանկացած քաղաքացի ցանկալի է, իսկ պետական պաշտոնյաներն ու պետական որևէ խնդրին հետ առնչվող մարդիկ՝ պարտավոր են իմանալ ՀՀ օրենքը:
Փակ շուկա… Ի՞նչ ունենք այսօր: Պետության կողմից պահպանվող հուշարձան, բայց որն այս պահին կիսաքանդված վիճակում է, այն էլ առանց թույլտվության: Դրա մասին իր հայտարարության մեջ ասել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»: Իսկ եթե չկա թույլտվություն, հետևաբար ավելորդ է խոսել նաև` կա՞ հուշարձանի պահպանական պարտավորագրի, թե՞ ոչ, քանի որ արդեն առանց թույլտվության, այսինքն` առանց օրենքի կետին հետևելու` «Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը՝ պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ» (ՀՀ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենք, գլուխ 4-րդ, հոդված 21) կատարվել է հուշարձանի քանդում: Իսկ ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովը, ով պետք է ուսումնասիրի Փակ շուկայի ներկայիս վիճակը, մասնավորապես վերջերս կատարված «ինքնափլուզումից» հետո, «հայտնաբերել» է, որ հուշարձանի առք ու վաճառքի ժամանակ սեփականատիրոջ ու գնորդի միջև պահպանական պարտավորագիր չի ստորագրվել: Նշենք, որ օրենքը նաև ասում է. «Հուշարձանի սեփականատերը պատավոր է սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին՝ հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին՝ տեղական նշանակության հուշարձանի դեպքում»: Սակայն նույնիսկ պարտավորագրի բացակայությունը չի թույլատրում քանդել պետական հուշարձանը: Կրկին նշենք` օրենքն արգելում է քանդել հուշարձանը: Այսինքն, հետևելով օրենքին, կարելի է հետևյալ դիտարկումն անել` վեր հանելով այն տեսակետը, թե հուշարձանը քանդել են, որովհետև չկա պարտավորագիր, չի կարող արդարացում լինել: Նշենք, որ օրեր առաջ, երբ Հանրային խորհրդում քննարկվում էր Փակ շուկայի հարցը, այս դիտարկումն արեց նաև ՀԽ իրաբավան Արմեն Տեր-Տաճատյանը. «Կա օրենք, որը չի թույլատրում քանդել պետության կողմից պահպանվող հուշարձանը, այսինքն օրենքը խախտվել է, հետևաբար պետք է պատժվեն օրենքի խախտողները», այսինքն` այս դեպքում պարտավորագիրը էական նշանակություն չունի:
Կրկին նույն հարցը` ի՞նչ ունենք այսօր…Ունենք մեղավոր` հուշարձանի սեփականատերը, ով չի հետևել օրենքին: Օրինազանցի նկատմամբ իրավապահ մարմինները պետք է քրեական գործ հարուցեն: Սակայն…շարունակում ենք ունենալ կիսաքանդ շուկա, իսկ այդ վիճակին հասցնող մարդիկ շարունակում են իրենց գործը: Իսկ թե ովքեր են հուշարձանն հասցրել այդ վիճակին, արդեն պարզ է նյութից: Ի դեպ՝ մեղավորների շարքին թերևս ավելանում են իրավապահները՝ իրենց անգործությամբ:
Նոխարդող նորություններ` «Փակ շուկայի» վաճառքի ժամանակ հուշարձանի պահպանական պարտավորագիր չի ստորագրվել. նույն ճակատագիրը սպառնում է 5800 հուշարձանի
Սամվել Ալեքսանյանը եկամուտ չի ակնկալում «Փակ» շուկայից (տեսանյութ)
Սեփականատերը հավաստիացրեց` Փակ շուկան վերջում նույն տեսքը կունենա
Փակ շուկա. մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան