ԱՄՆ Սենատում Ռիչարդ Մորնինգսթարին հարց են ուղղել ԼՂ հակամարտության ու Ալիևի հակահայկական հռետորաբանության առնչությամբ

12:38 14/06/2012 » Անցուդարձ

ԱՄՆ Սենատում Ռիչարդ Մորնինգսթարին հարց են ուղղել ԼՂ հակամարտության ու Ալիևի հակահայկական հռետորաբանության առնչությամբ

Նախօրեին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի ներկայացված թեկնածու Ռիչարդ Մորնինգսթարի լսումները, որոնց ընթացքում թեկնածուին հարցեր են ուղղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ջուղայի ավերված գերեզմանատան, Հայոց Ցեղասպանության փաստի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայատյաց արտահայտությունների առնչությամբ: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբի տարածած հաղորդագրությունում:

Պատասխանելով սենտորների հարցին, թե արդյոք իր պատկերացմամբ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների առաջընթացը պայմանավորվելու է զուտ արդյունավետ էներգետիկ համագործակցությամբ, Մորնինգսթարն ասել է. «Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել Ադրբեջանի հետ ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում արդիական դարձնելով օրենքի գերակայության, թափանցիկության և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի քննարկումները»:

Խոսելով Լեռնայի Ղարաբաղի հակամարտությունից, թեկնածուն ասել է. «Միացյալ Նահանգների համար չկա առավել մեծ առանջնահերթություն պահանջող խնդիր, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն է»:

Սենատոր Մենենդեսն անդրադաձել է շփման գծում ադրբեջանական կողմի սանձազերծած վերջին դեպքերին, միաժամանակ հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից, թե «Մեր ամենամեծ թշնամիները աշխարհի հայերն են» կամ «Հայաստանը միշտ պետք է ապրի վախի մթնոլորտում»: Մենենդեսն հարցրել է Մորնինգսթարին, թե արդյոք այս համատեքստում Ադրբեջանի ռազմականացումը բխում է Միացյալ Նահանգների շահերից: «Անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ցանկացած խոսք, որն հակակառուցողական է, ինչպես դուք բնորոշեցիք, որ որևէ կողմից ցանկացած գործողություն, ինչը կարող է հանգեցնել կյանքի կորստի, ինչպես պետքարտուղար Քլինթոնն էր նշել նախորդ շաբաթ, կուժեղացնի լարվածությունը, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ՝ առավել բարդացնելով ԼՂ հակամարտության կագավորմանն ուղղված ջանքերը»,- ասել է Ռիչարդ Մորնինգսթարը:

Հաղորդագրության համաձայն, Մորնինգսթարն իր պատասխանում, այնուհանդերձ, ուղղակիորեն չի մատնանշել Ադրբեջանին, որպես հավանական ագրեսիայի աղբյուր: Ավելին, դեսպանի թեկնածուն փորձել է Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռք բերված զինամթերքը բացատրել Իրանի կողմից եկող սպառնալիքներով:

Սենատոր Մենենդեսն այդ առնչությամբ ասել է. «Ես չեմ լսել, որ նախագահ Ալիևն ասած լինի, թե իր ամենամեծ թշնամին Իրանից եկող անվտանգության սպառնալիքն է», այլ լսել եմ միայն «որ իր ամենամեծ թշնամիները աշխարհի հայերն են»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց