Կաշառք բաժանած Գյումրիի թանգարանի տնօրենի վերաբերյալ քրեական գործը ավարտման փուլում է

09:45 07/08/2012 » Իրավունք

Կաշառք բաժանած Գյումրիի թանգարանի տնօրենի վերաբերյալ քրեական գործը ավարտման փուլում է

Գյումրի քաղաքի «Շառլ Ազնավուրի» հրապարակում, ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հուլիսի 21-ին հարուցված Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտման փուլում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք՝ մայիսի 6-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հաղորդում էր հեռարձակել ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի «Շառլ Ազնավուրի» հրապարակում տեղի ունեցած ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մի դեպքի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ «ԳԱԶել-32213» մակնիշի 29 ՕՕ 719 ավտոմեքենայից, անհայտ անձի կողմից կաշառք տալու դեպքի վերաբերյալ հուլիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով հարուցվել էր քրեական գործ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց