Անչափահասին բռնաբարելու համար մեղադրվող գյուղապետի դատը մեկնարկում է այսօր

10:55 08/08/2012 » Անցուդարձ

Անչափահասին բռնաբարելու համար մեղադրվող գյուղապետի դատը մեկնարկում է այսօր

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի նախկին գյուղապետ Ազատ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով դատական լսումներն այսօր մեկնարկում են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամ,բ:
Ազատ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անառակաբարո գործողություններով զուգորդված բռնությամբ դա գործադրելու սպառնալիքով բռնաբարել է գյուղի բնակիչ, անչափահաս Ա.Պարոնյանին:

Ղուկասյանի փաստաբան Արա Զաքարյանը Panorama.am-ի թղթակցին ասաց, որ այս պահի դրությամբ դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշում չկա, և չի կարող ասել` ադ մասին միջնորդություն կներեկայացնե՞ն, թե՞ ոչ:

Հիշեցնենք`1997 թվականին ծնված Ա. Պարոնյանի հարազատների բողոքի հիման վրա Գորիսի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել` Քր. Օր.-ի 142-րդ հոդվածի հատկանիշներով. «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը» և 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` «անչափահասի բռնաբարություն»: Դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննությունները ցույց էին տվել, որ երեխայի նկատմամբ իսկապես սեռական բռնություն կատարվել է:

Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանը, որը Հանրապետական կուսակցության անդամ է և նաև համատեղության կարգով գյուղի դպրոցում աշխատում էր որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ամուսնացած է, ունի թոռնիկներ:

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում նա իր հանդեպ կատարվածը համարել էր շանտաժ և չէր ընդունում իրեն մեղսագրվող արարքը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց