Հասարակություն 11:17 11/03/2013

Բողոքի ակցիան հետաձգվել է. Նախաձեռնողները մշակույթի նախարարին հասցեագրված նամակ-հարցում են պատրաստել

Այսօր մշակույթի նախարարության շենքի մոտ նախատեսված էր բողոքի ակցիա, որի մասնակիցները ահազանգում են, որ «Գառնու 11-րդ դարի հայտնի կամուրջը ամբողջությամբ ապականվել է` ամրացման անվան տակ, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ Մշակույթի նախարարությունը»: Այս կապակցությամբ «Ֆեյսբուք»-ում հատուկ էջ է բացվել: Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօրվա ակցիան չի կայանալու, այն տեղափոխվում է մարտի 15: Միաժամանակ տեղեկացնում են, որ այսօր նամակ-հարցում են հանձնելու նախարարությանը ու ակնկալելու են նախարարության արձագանքը և պահանջվող համապատասխան բոլոր փաստաթղթերի տրամադրումը 5-օրյա ժամկետում:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հասեագրված նամակ-հարցումում, որը հրապարակված է նաև նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, նշված է.

«Սույն գրությամբ մենք բարձրաձայնում ենք մի քանի հարցեր ու հանգամանքներ` կապված Գառնու 11-րդ դարի կամուրջի վերականգման աշխատանքների հետ:

Մենք կարծում ենք, որ այս վերականագնումը իրականում հանգեցրել է հանրապետական նշանակության պատմա-մշակութային հուշարձանի` որպես պատմա-մշակույթային արժեքի ոչնչացմանը, և արդյունքում այն դարձել է հետիոտնի համար նախատեսված սովորական անցուղի կամ կամուրջ: Մենք դատապարտում ենք նման գործելաոճը և այն անփութությունը, որով պետական լիազոր մարմինը վերաբերվում է մեր հոգևոր – մշակութային ժառանգության նյութական արժեքներին: Կարևորելով յուրաքանչյուր որոշման և դրա հետևանքների հանդեպ պատասխանատվությունը` պահանջում ենք հստակ և պաշտոնական պատասխան հետևյալ հարցադրումներին.

1. Ե՞րբ և ո՞ր պետական լիազոր մարմնում է կայացվել կամրջի վերականգնման որոշումը:

2. Եթե դա կատարվել է ՀՀ Մշակույթի նախարարությունում, ապա անվանական նշեք, խնդրեմ, բոլոր որոշում կայացնողների անունները և պաշտոնները:

3. Նշեք, խնդրեմ, նախարարության այն մասնագիտական խորհուրդը, որը քննարկել է այս հարցը և մասնագիտական դիտանկյունից կայացրել է վերականգման եզրակացությունը: Խնդրում ենք նաև նշել մասնագիտական խորհրդի անվանական կազմը և պաշտոնները:

4. Նախարարության կողմից ո՞վ է լիազորված եղել իրականացնել վերականգնման աշխատանքների վերահսկողությունը. խնդրում ենք նշել անունները և պաշտոնները:

5. Ո՞ր ընկերություններն են իրականացրել աշխատանքները և ինչպե՞ս է կատարվել դրանց ընտրությունը: Խնդրում ենք տրամադրել ընտրության որոշում կայացնողների անունները և պաշտոնները:

6. Որքա՞ն գումար է նախատեսվել դրա համար, և որտեղի՞ց է այդ ֆինանսավորումը: Նշեք, խնդրեմ, աղբյուրները` ըստ բյուջեի, ըստ դրամաշնորհի կամ նվիրատվությունների ու դրանց համապատասխան որոշումները, կամ պայամանագրերը , կամ համաձայնագրերը, կամ նվիրատվությունների ընդունման ակտերը:

7. Քանի որ աշխատանքները ավարտվել են, ներկայացրեք, խնդրեմ, ֆինանսական հաշվետվությունը , այդ հաշվետվությունը կազմողների, դրանք հաստատողների ու աուդիտ իրականացնողների անուններն ու պաշտոնները:

8. Խնդրում ենք ներկայացնել աշխատանքների ավարտման ընդունման ակտը և դրան հարակից տեղեկատվությունը, ինչպես նաև այն ընդունողների, ստուգողների անուններն ու պաշտոնները:

Բացի այդ, բացառելու համար հետագայում նման գործելաոճը և քաղաքականության իրագործումը` պահանջում ենք այսուհետ պատմամշակութային կոթողներին վերաբերվող ցանկացած նախագիծ դնել հանրային փորձագիտական քննարկման ու ստանալ հանրության կարծիքներն ու առաջարկները, իսկ եթե այդպիսի կարգ արդեն կա, ապա այն կատարելագործել, որպեսզի հանրությունը ոլորտի մասնագետների թափանցիկ գործունեության արդյունքում մասնակիցը դառնա իր հոգևոր – մշակութային արժեքների պահպանման աշխատանքներին:

Խնդրում ենք ի գիտություն ընդունել այն, որ այս նամակում բարձրացված հարցերի պատասխանները ակնկալում ենք ստանալ մարտի 15-ին, երբ կգանք նախարարություն մեր բողոքի ակցիայով ստանալու այս հաշվետվությունը և հարցերի պատասխանները: Խնդրում ենք նախապատրաստվել այս հարցով հանրային հաշվետվություն ներկայացնել ՀՀ քաղաքացիներին: Ակցիան տեղի է ունենալու մարտի 15-ին ժամը` 12.00-ին:

Մի խումբ քաղաքացիների անունից /մարտի 11-ի դրությամբ սույն նախաձեռնությանը արդեն միացել են 220 հոգի/»:

Նախորդող նորություն`  11-րդ դարի Գառնու կամուրջը կորցրել է իր նախնական տեսքը… Ժամանակն է «մեղավոր»

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}