Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն առաջարկում է հանրաքվեի միջոցով Ադրբեջանի Հանրապետությունը միացնել Իրանին
Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը իրեն ընկալում է որպես Իրանից անջատված մի անդամի:
Այդ մասին նշված է իրանական «Քեյհան» օրաթերթի տնօրեն Հոսեյն Շարիաթմադարիի՝ «Բաքվի հերթը» վերնագրով հոդվածում:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Քեյհան» հասարակական-քաղաքական կազմակերպությունում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը, իր հոդվածում անդրադառնալով օրերս Բաքվում «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կոչվող կազմակերպության անցկացրած հավաքին, և այդ առնչությամբ Ադրբեջանին հղած Իրանի բողոքի նոտային, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի Հանրապետությունը շուրջ 10 միլիոն բնակչություն ունի, որի մեծ մասը իսլամի շիա ուղղության հետևորդ է: Ադրբեջանցիները Իրանի Ատրպատական նահանգի բնակչության հետ մշակութային խորը կապեր ունեն: Առկա փաստերը և կատարված դիտարկումները կասկած չեն հարուցում, որ Ադրբեջանի Հանրապետության բնակչություն իրեն ընկալում է որպես Իրանից անջատված մի անդամի»:
Շարունակելով թեման՝ իրանական հեղինակավոր օրաթերթի խմբագիրը, դիմելով Իրանի իշխանություններին, նշում է. «Իրանի հարգարժան պետական պաշտոնյաները կարող են Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը առաջարկել, որպեսզի իր բնակչության շրջանում Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի Ազարբայջանինն (Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներ) միացնելու մասին հանրաքվե անցկացնեն»:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ մարտի 30-ին «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կոչվող կազմակերպությունը Բաքվում նիստ է գումարել, որի ընթացքում Իրանի տարածքային ամբողջականությունը խարխլելուն ուղղված կոչեր և հայտարարություններ են հնչել: Կատարվածի առնչությամբ բացատրություններ տալու նպատակով Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվեց ԱԳՆ:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ԱԳՆ-ն հերթական բողոքի նոտան է հղել Ադրբեջանի դեսպանին
Ադրբեջանում կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը. Բաքվում ԻԻՀ դեսպանության արձագանքը
Անկարան և Բաքուն վերածվել են հակաիրանական ուժերի հավաքատեղիի
Իրանական հեռուստաալիք. «Պանթյուրքիստ մարդասպան Ալիևը նույնիսկ ազարի չէ, նա ազարիական մշակույթի թշնամին է»
Իրանի դեսպանը Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորին կոչ է անում հարգել իր երկրի անկախությունը
Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին