Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում: Ստեղծել է վեց հազարի հասնող կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան:
Հ. Այվազովսկին իր աշխատանքներում խորապես զգում էր բնությունը, հիանալի որսում էր ջրի խաղերը, նրա երանգների փոփոխությունները: Նա ծովը զգում էր կրքով, իր ամբողջ էությամբ: Կարևոր հատվածներն արել է լուսային էֆեկտներով;
Այվազովսկու ներկապնակը եղել է հարուստ, սակայն եղել են պատկերներ, որոնց վրա աշխատել է 3-5 գույով: Նրա պատկերները ներաթափանցված են խորը հայրենասիրությամբ և հումանիզմով:
Մեծ ծովանկարիչը թաղված է Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցու բակում։ Շիրմաքարի մակագրությունը քաղված է Մովսես Խորենացու ‹‹Հայոց պատմությունից››` ‹‹Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող››։
Այվազովսկու մահից հետո կինը` (երկրորդ) Աննան, դադարել էր տանից դուրս գալ` որպես սգո նշան: 25 տարվա ընթացքում նա ոչ մի անգամ չի հեռացել իր բնակարանից: Նա միայն ամեն գիշեր գնում էր ծովափ և նստում նույն նստարանին, որը տեղի բնակիչները սկսել էին անվանել «Աննա Այվազովսկու նստարան»:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումը՝ Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան