Կոտայքում 21 ռեստորաններից միայն 5-ում խախտումներ չեն գտել
Կոտայքում ստուգված 21 ռեստորաններից միայն 5-ում օրենքի խախտումներ չեն հայտնաբերել: ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանի՝ Panorama.am-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, այս տարվա տարեկան ծրագրով նախատեսված է Կոտայքի մարզում ստուգումներ իրականացնել հանրային սննդի 27 օբյեկտներում:
Նոյեմբերի մեկի դրությամբ ստուգումներ իրականացվել են 25 տնտեսվարողի մոտ, որից 4-ում ստուգումներ անցկացնելու մասին որոշումները չեղյալ են հայտարարվել, 5-ում էլ խախտումներ չեն հայտնաբերվել: Մյուս տնտեսվարողները խախտել են մի քանի օրենքների ու իրավական այլ ակտերի պահանջներ:
Տնտեսվարողները խախտել են «Անասնաբուժության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-8րդ կետի պահանջները. «Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են` անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` լիազոր մարմնի նախաձեռնությամբ, հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի աշխատանքներն իրականացնող անասնաբույժներին աջակցելու նպատակով կատարել կենդանիների հիվանդությունների կանխարգելման, սահմանափակման և վերացման միջոցառումներ»:
Ծառայության մասնագետները գտել են նաև «Սննդի անվտանգության մասին» օրենքի պահանջները. «Սննդի շղթայում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջները»:
Ծառայության աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում նաև նշված է, որ բոլոր տնտեսվարողները, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերվել, ենթարկվել են վարչական պատասխանատվության, տրվել են հանձնարարականներ խախտումների վերացման վերաբերյալ: Իրականացվել է վերահսկողություն հանձնարարականների կատարման մասով:
Մյուս մարզերի հանրային սննդի օբյեկտների վերաբերյալ հրապարկումները՝ հաջորդիվ:
Նախորդող հրապարակումներ՝
Սննդի անվտանգության ծառայության թիրախում այս տարի ռեստորանային ծառայություններն են
Ի՞նչ է գտել ՍԱՊԾ-ն Արարատի ռեստորաններում
Արագածոտն, Արմավիր. Ստուգված գրեթե բոլոր ռեստորաններում խախտումներ են հայտնաբերվել
Տավուշի հանրային սննդի 10 օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել
Վայոց Ձորի ռեստորաններն աշխատել են օրենքների խախտումներով