Մշակույթ 15:29 21/05/2011

Հայ մասնագետները կմասնացե՞ն Անիի Մայր Տաճարի վերականգնմանը. Պարզաբանում է «Անադոլու Կուլտուր»-ի ղեկավարը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Թուրքիայի կառավարությունը և Հուշարձանների Համաշխարհային հիմնադրամը (World Monuments Fund) համատեղ նախատեսում են հաջորդ տարվանից վերականգնել հայկական Սբ. Ամենափրկիչ եկեղեցին ու Անիի Մայր Տաճարը: Վերականգնման աշխատանքներին, սակայն, հայ մասնագետների մասնակցության հարցը մնում է առկախ:

Հիմնադրամի եզրակացությամբ, Անին 10-րդ դարի խոշորագույն քաղաքներից մեկն է և աչքի է ընկնում իր կրոնական շինություններով, պալատներով ու այլ նշանակալից կառույցներով, որոնք իրենց ներկայիս պայմաններով մտահոգություն են առաջացնում միջազգային հանրության շրջանում:

Տաճարի վերականգնման նախաձեռնության մասին Թուրքիայի Մշակույթի նախարար Էրթուղրուլ Գունեյը (Ertugrul Gunay) մայիսի սկզբներին ասել էր. «Անին, որն աշխարհի կարևորագույն վայրերից մեկն է, շատ մարտահրավերների է հանդիպել, և մենք հույս ունենք կյանք տալ քիչ, թե շատ կենդանի մնացած շինություններին»: Նա նաև չէր մոռացել նշել, որ Տաճարին «կյանք տալը» տնտեսական մեծ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:

«Անադոլու Կուլտուր» ոչ կառավարական մշակութային կազմակերպությունը, որը հայտնի է արվեստի ոլորտում հայ-թուրքական մերձեցմանն ուղղված իր բազմաթիվ նախաձեռնություններով, օգնում է Հուշարձանների Համաշխարհային հիմնադրամի հետ համագործակցությանը: Panorama.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում «Անադոլու Կուլտուր»-ի նախագահ Օսման Կավալան տեղեկացրեց, որ վերականգնմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների վրա նախատեսվում է ծախսել 1 մլն ԱՄՆ դոլար: Իսկ վերականգնումը կսկսվի 2012-ին ու կշարունակվի չորս տարի:

Հայկական այս երկու արժեքավոր հուշարձան-կոթողների վերականգնման աշխատանքներում հայ մասնագետների մասնակցության մասին պարոն Կավալան ոչ մի հստակ բան չասաց: ««Անադոլու Կուլտուր»-ը օգնում է, որպեսզի այս ծրագիրն իսկապես կյանքի կոչվի, բայց մենք այս ծրագրում պաշտոնական կողմ չենք», -հավելեց նա:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի` ԻԿՕՄՕՍ-ի հայաստանյան կազմակերպության ղեկավար Գագիկ Գյուրջյանի համար պարզ է. Թուրքիան պետական մակարդակով դեմ է, որ հայ մասնագետները` չափագիրներ, ճարտարապետներ ու հնագետներ, մասնակցեն Անիի Մայր Տաճարի ու Ամենափրկիչ եկեղեցու վերականգնողական աշխատանքներին:

«Նրանց մասնագետները իսկապես դեմ չեն մեզ հետ համատեղ աշխատանք իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական թույլտվություն ստանալուն, ապա դրա համար մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն», -ասաց Գյուրջյանը` թերահավատություն հայտնելով առ այն, որ հասարակական կազմակերպություններին կհաջողվի հասնել այն բանին, որ թուրքական կառավարությունը թույլ տա վերականգնման աշխատանքներին հայ մասնագետների ներգրավել:

Օսման Կավալան տեղեկացրեց, որ ապրիլին Անատոլիական քաղաքակրթությունների հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է մի քննարկում, որին Հայաստանից նաև ներկա են եղել ճարտարապետներ ու իրենց թուրք գործընկերների և Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի փորձագետների հետ քննարկել են կոթողների վերականգնման աշխատանքները: «Ես կարծում եմ քննարկումները շատ արդյունավետ էին», -ասաց «Անադոլու կուլտուր»-ի ղեկավարը:

Նրա խոսքով, Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով հնարավոր է, որ հայկական ճարտարապետական կազմակերպությունների մասնակցությունը այս ծրագրին չիրականանա: «Այնուամենայնիվ, մենք ընդգծում ենք նման համագործակցության անհրաժեշտությունը` բարձր չափորոշիչներին համապատասխան աշխատանք ունենալու համար», -ասաց Կավալան:

Գագիկ Գյուրջյանի կարծիքով, եթե այնուամենայնիվ, հայ մասնագետների ներկայություն չապահովվեց վերականգնման աշխատանքներում, հուշարձանների հայկականությունն աղճատված կլինի:

«Ճիշտ կլինի, որ վերականգնումների ժամանակ օգտագործվի Նիկողայոս Մառի, Թորոմանյանի կողմից արված պեղումների արդյունքները: Այդ նյութերը պահպանվում են Հայաստանի հուշարձանների պահպանման գործակալությունում և շատ անհրաժեշտ կլինեն վերականգնման աշխատանքների համար», -նշեց Գյուրջյանը` հավելելով, որ հայ մասնագետների մասնակցության պարագայում, այդ նյութերը բնականաբար կտրամադրվեն:

Հայաստանի ու Թուրքիայի միջև մշակութային երկխոսության ջատագով «Անադոլու կուլտուր»-ի ղեկավարը մեզ հետ զրույցում խոստացավ հեշտացնել երկու երկրների ակադեմիական ու քաղաքացիական կազմակերպությունների գիտական համագործակցությունը, «մինչև երկու երկրների հարաբերությունները կվերականգնվեն»:

Գյուրջյանն իր հերթին տեղեկացրեց, որ իր ղեկավարած հայաստանյան ԻԿՕՄՕՍ-ը դիմել է Հայաստանի ԻԿՕՄՕՍ-ը դիմել է միջազգային ԻԿՕՄՕՍ-ին և խնդրել են, որ վերջիններս Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի միջոցով հասնեն թուրքական կառավարության թույլտվությանը:

«Հիմնադրամը ֆինանսավորում է Մայր Տաճարի ու Ամենափրկչի վերականգնման աշխատանքները, հետևաբար պետք է նաև պայմաններ թելադրի», -կարծում է Գյուրջյանը: ԻԿՕՄՕՍ-ին մեկ ամիս առաջ ուղարկված նամակը, սակայն, պատասխան չի ստացել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ եղանակ է սպասվում ամանորին
Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան
«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Բագրատ Սրաբազանը համարում է ոչ թե արտահերթ ընտրություններին ընդառաջ նախապատրաստում, այլ մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Դդմաշենում գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}