Ծաղկաձորում տեղի ունեցավ «Գոլդեն փալաս» հյուրանոցի բացման արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության ղեկավարը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Գոլդեն Փելըս» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:
Հյուրանոցային համալիրում շրջայցի ժամանակ Նախագահը ծանոթացել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան կառուցված հինգ աստղանի «Գոլդեն Փելըս»-ի պայմաններին, առաջարկվող ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին: Հայաստանի լավագույն հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում, հերթական բարձրակարգ հյուրանոցային համալիրի կառուցումը կարևորվել է ինչպես Հայաստանում զբոսաշրջության խթանման, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծման և տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից:
5 աստղանի հյուրանոցը կառուցված է մոտ 2100 մետր բարձրության վրա՝ Թեղանիսի սարերի լանջերին: Այն ընդգրկում է 2500 քմ տարածք: Գլխավոր մուտքից բացվում է 2200 քմ տարածքով նախասրահը: Համալիրը իր մեջ ներառում է 120 սենյակներ, որոնք բաժանվում են 9 կարգի: Տարածաշրջանում միակ հյուրանոցն է , որ պատկանում է Գրանդ Լյուքս դասին:
Լրագրողների հետ զրույցում հյուրանոցի գործադիր տնօրեն Հովհաննես Ապրեսյանը նշեց, որ սենյակների արժեքը բավականին մրցունակ են տարածարջանում: Դրանք սկսվում են 40 հազար դրամից և կարող են բավարարել ցանկացած հաճախորդի: «Ծաղկաձորը լինելով ոչ միայն ամառային, այլ նաև ձմեռային տուրիստական քաղաք, նման հյուրանոցի կարիք զգացել է: Այն կառուցված է հետևյալ սխեմայով՝ քաղաք` քաղաքի մեջ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան