«Ջահել էինք, ոնց էինք սպասում մայիսի 1-ին». հիշում են աշխատանքի հերոսները
«Ջահել էինք, ոնց էինք սպասում մայիսմեկյան շքերթին, տոնակատարություններին: Իսկ հաջորդ օրը՝ «մայովկա»՝ կերուխում»,- Panorama.am-ի հետ զույցում հիշում է Սոցիալիստական աշխատանքի հերոս Ծաղկանուշ Գալեմտերյանը: Նա նշում է, որ Խորհրդային Հայաստանում «Աշխատանքի հերոսի» կոչման է արժանացել 160-ից ավելի մարդ, միաժամանակ ցավով հավելում, որ այսօր մոտ 15 հոգի են մնացել:
Ծ.Գալեմտերյանը 1966 թվականին է այդ պարգևին աժանացել. «7-րդ հնգամյակի պլանների գերակատարման համար: Լենինի անվան մետաքսի կոմբինատում էի աշխատում: 4500 աշխատող կար: Ես չէի էլ սպասում, չեմ էլ իմացել, որ այդպիսի բան գոյություն ունի: Այնուհետև արժանացա այլ պարգևների ևս: Իհարկե, այդ պարգևները պարտավորեցնող էին, բոլորի աչքն իմ վրա էր: Սկզբում 4 հաստոց էի աշխատացնում, այնուհետև՝ 6, 12: Ուզում էի կրկնակի հերոս դառնալ, չհասցրեցի: 24 մեքենա էի վերջում աշխատացնում»:
«Աշխատանքի հերոս» տիկին Աղաջանյանն էլ հիշում է, որ մայիսի 1-ին նախ դուրս էին գալիս շքերթի, մասնակցում տոնակատարություններին, օրվա վերջում միշտ գնում էին ռեստորան: 52 տարի աշխատել է «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան