Տնտեսություն 19:16 10/09/2015

Օտարերկրյա ուղղակի ներդրումների գլոբալ, տարածաշրջանային միտումները և դրանց դինամիկան Հայաստանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացրել է օտարերկրյա ուղղակի ներդրումների գլոբալ, տարածաշրջանային միտումները և դրանց դինամիկան Հայաստանի Հանրապետությունում:
Ըստ նախարարության հաղորդագրության՝ վերլուծությունը կատարվել է Հայաստանում որոշակի ժամանակահատվածների կտրվածքով օտարերկրյա ներդրումների և մասնավորապես օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) վերաբերյալ բարձրացված որոշ հարցերի պարզաբանման նպատակով:

Վերլուծությունն իրականացվել է հետևյալ երեք հիմնական ուղղություններով` ՕՈՒՆ համաշխարհային միտումների և շարժի ուսումնասիրություն, տարածաշրջանային երկրների հետ համեմատությունների իրականացում և Հայաստանում ներդրումային հոսքերի վերլուծություն:

Նախ նշենք, որ ներդրումների համաշխարհային միտումները հաշվի առնելը խիստ կարևոր է Հայաստանի նման փոքր և բաց տնտեսություն ունեցող երկրների համար և ներկայացնենք որոշ տվյալներ պաշտոնական հրապարակումներից:

Համաձայն UNCTAD  (United Nations Conference on Trade and Development ) պաշտոնական հրապարակումների` համաշխարհային ՕՈՒՆ հոսքերը 2014 թվականին անկում են ապրել: Գլոբալ ՕՈՒՆ-ը կազմել են 1.23 տրիլիոն դոլար` կրճատվելով 16 տոկոսով, ինչը պայմանավորված է եղել հիմնականում համաշխարհային տնտեսության անկայունությամբ, ներդրումային քաղաքականության անորոշությամբ և հարակից աշխարհաքաղաքական ռիսկերով:
ՕՈՒՆ հոսքերը դեպի զարգացող տնտեսություններ կազմել են 681 մլրդ դոլար` աճելով 2 տոկոսով: Զարգացող տնտեսություններն այդպիսով ընդլայնել են իրենց առաջատարությունը համաշխարհային հոսքերի գծով, ընդ որում` ՕՈՒՆ-ը ավանդական աճող շուկաներից, ինչպես, օրինակ, զարգացող Ասիական և Լատինամերիկյան երկրներն են, սկսում են շարժվել դեպի քիչ յուրացված շուկաներ` աֆրիկյան երկրներ: Աշխարհում 10 խոշոր ՕՈՒՆ ընդունող երկրներից 5-ը զարգացող տնտեսություններ են (խոշորագույնը` Չինաստանն է):

Հոսքերի ցածր մակարդակը զարգացած երկրներում պահպանվել է նաև 2014 թվականին: Չնայած միաձուլումների և կլանումների վերսկսմանը` ՕՈՒՆ ընդհանուր հոսքերը դեպի տնտեսությունների այս խումբը կրճատվել են 28 տոկոսով` կազմելով 499 մլրդ դոլար:

Ինչ վերաբերում է այլ երկրների հետ համեմատական վերլուծություններին, ապա ընտրվել են լայն իմաստով «տարածաշրջանային» և հարևան երկրները` Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստան և Բելառուս, քանի որ վերջիններիս տնտեսությունները որոշակիորեն կապված են Հայաստանի տնտեսության հետ, հարևան տնտեություններ են և ինչ-որ չափով համադրելի են ներդրումային տեսանկյունից:

Տարբեր երկրների ցուցանիշների համադրելիությունն ապահովելու նպատակով օգտագործվել են Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող վճարային հաշվեկշիռի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը, քանի որ ընտրված երկրներում ՕՈՒՆ ներկայացման մեթոդաբանությունները տարբեր են:

Ներկայացվել և վերլուծվել են ոչ միայն ՕՈՒՆ զուտ հոսքերը, այլ նաև ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը հնարավորություն է տալիս տարբեր մասշտաբների տնտեսությունները բերել համադրելիության:

Աղյուսակ 1-ում ներկայացված են տարածաշրջանային երկրներում կատարված ՕՈՒՆ զուտ հոսքերը:


Քանի որ երկրների տնտեսության մասշտաբների անհամադրելիության պատճառով բացարձակ թվերով վերլուծությունը ճիշտ պատկեր չի արտացոլում, ուստի վերլուծության հիմք է ծառայել յուրաքանչյուր առանձին երկրի աճի դինամիկան:

2013 թվականին մի շարք երկրներում` ներառյալ Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Ուկրաինայում և Ղազախստանում, նախորդ տարվա համեմատ նկատվել է ՕՈՒՆ զուտ հոսքերի նվազում: Ամենամեծ նվազումը վերոնշյալ երկրների շարքում գրանցվել է Ադրբեջանում, որտեղ ՕՈՒՆ-ը կրճատվել են2 անգամ կամ շուրջ 50.5 տոկոսով և Ուկրաինայում` շուրջ 44.8 տոկոսով: Մնացած երկրներում անկումը համեմատաբար փոքր է եղել` Հայաստանում` 24.3 տոկոս, Թուրքիայում` 6.2 տոկոս, իսկ Ղազախստանում` 29.4 տոկոս:

Միևնույն ժամանակ Ռուսաստանում և Բելառուսում ՕՈՒՆ-ի զուտ հոսքերը նվազել են հաջորդ` 2014 թվականին: Այսպես, Ռուսաստանում անկումը եղել է մոտ 3 անգամ կամ 69.7 տոկոսով, իսկ Բելառուսում` 18.4 տոկոսով: 2014 թվականին անկում է գրանցվել նաև Ուկրաինայում` 81.2 տոկոսով կամ շուրջ 5 անգամ և Ղազախստանում` 1.8 տոկոսով: Հակառակ դրան 2014 թվականին Հայաստանում ՕՈՒՆ-ը աճել են 3.4 տոկոսով:

Աղյուսակ 2-ում ներկայացված է ՕՈՒՆ ներհոսքերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ


Մի այլ ցուցանիշով ևս Հայաստանը վերջին տարիներին չի զիջել համադրելի երկրներին, իսկ շատերին նույնիսկ գերազանցել է: Ինչպես երևում է աղյուսակ 2-ից, 2012-14թթ ՀՆԱ-ի մեջ ՕՈՒՆ-ի ունեցած տեսակարար կշռով Հայաստանը դիտարկվող երկրների շարքում եզրափակում է առաջին քառյակը. վերջին երեք տարիների ընթացքում առաջատար եռյակը կազմել են Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը:

Վերլուծությունից ակնհայտ երևում է, որ Հայաստանում ՕՈՒՆ դինամիկայի միտվածությունը համահունչ է և՛ համաշխարհային, և՛ տարածաշրջանային գլոբալ փոփոխություններին, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը, լինելով փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, առավել զգայուն է արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների նկատմամբ:

2015 թվականին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ վերլուծությունը կատարվել է ԱՎԾ կողմից հրապարակված առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հիման վրա, քանի որ վճարային հաշվեկշռի տվյալները դեռևս հրապարակված չեն:

Այսպես, 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին օտարերկրյա պետությունների կողմից ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի (զուտ հոսքերը հաշվետու ժամանակաշրջանում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են) ծավալը կազմել է 81.9 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 171.5 մլն ԱՄՆ դոլար)` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճելով 4.7 մլրդ դրամով (շուրջ 9.8 մլն ԱՄՆ դոլար): Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը 2015թ. առաջին կիսամյակում կազմել են 30.7 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 64.3 մլն ԱՄՆ դոլար)` նվազելով 42.7 մլրդ դրամով (շուրջ 89.5 մլն ԱՄՆ դոլար):

 Հարկ է նշել, որ ընդհանուր ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք /ստացվելիք գումարները, ստացված/ տրված կանխավճարները): Օտարերկրյա ուղղակի ներդրումը մի երկրի ռեզիդենտի(ների) կողմից այլ երկրի ռեզիդենտ կազմակերպության կապիտալում ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10% և ավելի ձեռքբերումն է:

Հետևաբար պարզ է դառնում, որ ՕՈՒՆ-ը հանդիսանում են ընդհանուր օտարերկրյա ներդրումների միայն մի տարրը, և վերջիններիս նվազումը չի նշանակում ընդհանուր ներդրումների նվազում:

Վերոնշյալ ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը գլխավորապես պայմանավորված է եղել «ՀայՌուսգազարդ»-ում ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասի օտարմամբ, ինչի հետևանքով ավելացել է 2014թ. բազան, որի համեմատ էլ նվազել են այս տարվա ՕՈՒՆ-ը:

Պետք է նկատի ունենալ նաև, որ 2015 թվականից օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը ԱՎԾ կողմից հրապարակվում է զտված տեսքով, այսինքն` որպես օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություն:

Հաշվետու ժամանակաշրջանում առավել խոշոր ներդրող երկրները եղել են. Գերմանիան` 11.1 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 23.2 մլն ԱՄՆ դոլար), որին հաջորդել են Կիպրոսը` 11.0 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 22.9 մլն ԱՄՆ դոլար), ԱՄԷ` 9.3 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 19.6 մլն ԱՄՆ դոլար), Վիրջինյան կղզիները` 8.4 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 17.7 մլն ԱՄՆ դոլար), Արգենտինան` 7.8 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 16.3 մլն ԱՄՆ դոլար) և Կանադան` 6.0 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 12.7 մլն ԱՄՆ դոլար):

Գերմանիան գլխավորապես ներդրել է հիմնային մետաղների արտադրության ոլորտում, Կիպրոսը` հանքարդյունաբերության, հիմնային մետաղների արտադրության և մեծածախ առևտրի ոլորտներում, ԱՄԷ-ն` մանրածախ առևտրի և էլեկտրական սարքավորանքի արտադրության, Արգենտինան` գյուղատնտեսության և օդային տրանսպորտի գործունեության, իսկ Կանադան` սննդամթերքի և ծխախոտային արտադրատեսակների արտադրության ոլորտներում Ներդրումները հիմնականում ուղղվել են` մշակող արդյունաբերության (35.3 մլրդ ՀՀ դրամ կամ շուրջ 73.9 մլն ԱՄՆ դոլար), մանրածախ և մեծածախ առևտրի (13.1 մլրդ ՀՀ դրամ կամ շուրջ 27.4 մլն ԱՄՆ դոլար), հանքագործական արդյունաբերության (11.8 մլրդ ՀՀ դրամ կամ շուրջ 24.7 մլն ԱՄՆ դոլար) և տեղեկատվության ու կապի (11.5 մլրդ ՀՀ դրամ կամ շուրջ 24.0 մլն ԱՄՆ դոլար) ոլորտներ:

Մշակող արդյունաբերության ոլորտում բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն հիմնային մետաղների արտադրությունը (19.7 մլրդ ՀՀ դրամ), ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը (5.9 մլրդ ՀՀ դրամ), դեղագործական արտադրանքի արտադրությունը (5.5 մլրդ ՀՀ դրամ) և խմիչքների արտադրությունը (5.2 մլրդ ՀՀ դրամ):

Տեղեկատվության և կապի ոլորտում առաջատար են հեռահաղորդակցությունը (7.1 մլրդ ՀՀ դրամ) և ծրագրային ապահովման մշակումը (4.3 մլրդ ՀՀ դրամ):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}