ՕԵԿ-ը դեմ է Սահմանադրության նախագծին. ԱԺ-ում նախագծի քվեարկությունը հետաձգվեց 1 ժամով
«Օրինաց երկիր» խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությունների նախագծին: Այդ մասին այսօր ԱԺ-ում Սահամանդրության փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
«Օրինաց երկիր խմբակցության կողմից մանրամասն քննարկվեց Նախագիծը: Մենք ներկայացրինք մի շարք սկզբունքային առաջարկներ, որոնց մի մասը ընդունվեցին: Մենք կարևորում ենք այս կառուցողական դիրքորոշումը, բայց նկատի ունենալլով, որ մեր սկզբունքային որոշ առաջարկներ չեն ընդունվել, մենք չենք կարող կողմ լինել Սահամանդրության նախագծին», -հայտարարեց Մարգարյանը:
ՕԵԿ պատգամավորը ԱԺ 20 րոպեանոց ընդմիջում պահանջեց` «մի շարք հարցերի շուրջ քննարկումներ անելու համար»:
«Ի՞նչ պիտի քննարկեք, է», -դժգոհեց ԱԺ նախագահը ու 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց: Բայց հետո խորհրդարանին տեղեկացրեց, որ մեկժամյա ընդմիջումից հետո կկազմակերպվի Նախագծի քվեարկություն. ըստ ԱԺ կանոնակարգի, այն ժամանակ ոչ մեկ չի կարող 20 րոպեանոց ընդմիջում պահանջել:
Նախորդիվ՝
Սահմանադրության նախագծում առաջարկություններ են ներկայացրել ՀԱԿ-ից և «Ժառանգություն»-ից. Պողոսյան
Չի կարելի էսպես ձեռ առնել մարդկանց. Բագրատյան
Սահմանադրության նախագծի քվեարկությունը հետաձգելու մասին առաջարկությունը ԱԺ-ում չընդունվեց
Պետք է ցույց տանք զանգվածային անհնազանդություն. Փոստանջյան
Բաղրամյանում առայժմ միայն ոստիկաններն են ( լուսանկար)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան