Տարածաշրջան 18:53 06/11/2015

EPDE. Ադրբեջանը խորհրդարանական ընտրությունների կեղծիքները քողարկում է ԵԽԽՎ-ի միջոցով

Ընտրությունների դիտորդական առաքելությամբ զբաղվող քաղաքացիական կազմակերպությունների համաեվրոպական ցանց հանդիսացող «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը» (EPDE) իր անհանգստությունն է արտահայտել ընտրությունների ժամանակ իրականացվող միջազգային դիտորդական առաքելությունների առնչությամբ, որոնք ոչ միայն ապալեգիտիմացնում են դիտորդական առաքելությունները, այլև վնասում են այն միջազգային ինստիտուտների հեղինակությունը, որոնց ներկայացուցիչներն են իրենք:

Մասնավորապես EPDE-ն 2015թ-ի նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին նվիրված զեկույց 
է հրապարակել` նշելով, որ տարբեր միջազգային ինստիտուտներ ներկայացնող ավելի քան 40 դիտորդական խմբերից ոչ մեկը նոյեմբերի 1-ի ընտրությունների առնչությամբ երկարաժամկետ դիտորդական առաքելություն չի իրականացրել այդ երկրում, իսկ քվեարկությունից հետո 24 դիտորդական խմբեր ԶԼՄ-ներին դրական կարծիք են հայտնել Ադրբեջանական ընտրությունների վերաբերյալ:

Նրանց թվում են եղել նաև ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Խորդի Շուքլան և դիտորդական խմբի անդամ Ավգուստին Կոնդեն:
Ըստ զեկույցի` նման դիրքորոշումը հակասում է ՄԱԿ-ի «ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության մասին» հռչակագրի դրույթներին, որոնք սահմանում են, որ տարբեր երկրներ ուղարկվող դիտորդական խմբերը չպետք է ներկայացված լինեն այնպիսի պայմաններով, որոնք բացահայտ ոչ ժողովրդավարական ընտրություններին կհաղորդեն լեգիտիմության շղարշ:

Ադրբեջանական ընտրությունները լուսաբանող դիտորդական խմբերը չեն համապատասխանել նաև ՄԱԿ-ի համանուն հռչակագրի այն պահանջներին, ըստ որոնց դիտորդական խմբերը պետք է յուրաքանչյուր երկրում ունենան անհրաժեշտ չափով ներկայացվածություն, որպեսզի կարողանան պատշաճ և անկողմնակալ դիտարկում իրականացնել քվեարկությունից առաջ, դրա ընթացքում և հետո ընկած ժամանակահատվածում` օբյեկտիվ գնահատական տալով ընտրական ողջ գործընթացին:

EPDE-ի Զեկույցի հիմնական եզրահանգումներից մեկն այն է, որ ընտրություններից առաջ և հետո Ադրբեջանում եվրոպական դիտորդական առաքելութուն իրականացնող պաշտոնյաների հայտարարությունները չեն համապատասխամում դիտորդական առաքելության միջազգային չափանիշներին և չեն կարող համարվել արդար ու անկողմնակալ:

EPDE-ն անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդական խումբ չուղարկելու մասին ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի որոշմանը, ինչը պատճառաբանված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանական իշխանությունները պահանջել էին ԵԱՀԿ-ից նվազեցնել դիտորդների քանակը, ինչը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին:

Փոխարենը, ինչպես նշվում է EPDE-ի զեկույցում, նոյեմբերի 2-ին ԵԽԽՎ-ի դիտորդական պատվիրակության ղեկավար իսպանացի Խորդի Շուքլա պատրաստած հաշվետվության մեջ խոսվում է այն մասին, որ «Ադրբեջանը հերթական առաջընթաց քայլն է կատարել ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի կայացման ուղղությամբ»: Այդ փաստաթուղթը ստորագրել են ԵԽԽՎ-ի դիտորդական խմբի 28 անդամներից 16-ը:

Հղում կատարելով դիտորդական առաքելության վերոհիշյալ սկզբունքների խախտմանը` EPDE-ն կասկածի տակ է դնում ԵԽԽՎ-ի դիտորդական պատվիրակության ներկայացրած եզրակացույունը Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին և այն որակում է «անհիմն», քանի որ ԵԽԽՎ պատվիրակության 3 անդամների կողմից ստորագրված հուշագիրը հակասում է պատվիրակության պաշտոնական դիրքորոշմանը`մատնացույց անելով Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտման դեպքերը, որոնք անհնար են դարձնում ժողովրդավարական ընտրությունների անցկացումն այդ երկրում:

Նշելով Ադրբեջանական ընտրությունների մասին դրական եզրակացություն հայտնած մի շարք դիտորդների անուններ`EPDE-ն կոչ է անում Եվրոպական խորհրդարանին և Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Ավստրիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Լատվիայի, Էստոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ավստրալիայի, և Սերբիայի ազգային խորհրդարաններին ստուգել այդ պատգամավորների անաչառության հանգամանքը:

2013թ-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները քննադատելու պատճառով այդ երկրում «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» (EPDE) գործընկեր կազմակերպություն հանդիսացող «Ժողովրդավարական ուսումնասիրությունների և ընտրությունների մոնիտորինգի կենտրոնինի» գործունեությունը սիստեմատիկորեն խոչընդոտվում է բաքվի իշխանությունների կողմից, իսկ 2014թ-ի հունվարից «Ժողովրդավարական ուսումնասիրությունների և ընտրությունների մոնիտորինգի կենտրոնի» ղեկավար և EPDE-ի կառավարման խորհրդի անդամ Անար Մամմադլիին ձերբակալված է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}